Լրահոս
Օրվա լրահոսը

Լրատվական դաշտի և սոցմեդիայի մշտադիտարկման եռամսյակային հաշվետվություն (ապրիլի 1 – հունիսի 31)

Հուլիս 21,2020 21:15

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն ամփոփել է 2020 թ. Երկրորդ եռամսյակում՝ ապրիլի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում հայկական մեդիադաշտում քաղաքական իրադարձությունների շուրջ տարածված մանիպուլյացիաները և քարոզչական թեզերը: Եռամսյակային զեկույցը կազմվել է նշված ամիսներին սոցիալական մեդիայի, առցանց լրատվամիջոցների, տպագիր մամուլի և հեռուստաալիքների յութուբյան էջերի մշտադիտարկման հիման վրա:

Ըստ այդմ, 2020 թ. երկրորդ եռամսյակում քարոզչական թեզերի հիմքում գերազանցապես Covid-19-ով պայմանավորված իրավիճակն էր և դրա կանխարգելման դեմ իշխանության գործողությունները: Ընդդիմադիր շրջանակներում Նոր կորոնավիրուսի դեմ իշխանության պայքարը որակեցին որպես ապիկար, իսկ արտակարգ դրության սահմանումը՝ մահակ այլախոհներին ճնշելու համար:

Այս ամենին գումարվեցին ներքաղաքական զարգացումները՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ ԱԱԾ գործողությունները և Սահմանադրական փոփոխությունների նախագծի ընդունումն Ազգային ժողովի կողմից: Սա էլ, իր հերթին, քարոզչական շրջանակների համար առիթ հանդիսացավ պնդելու, որ Հայաստանը վերածվում է միապետության և եկել է հեղափոխական իշխանության վերջի սկիզբը:

Զեկույցն ամբողջությամբ կարող եք ընթերցել այս հղումով:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031