Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախից արտահանումը նվազել է. որ ապրանքները չեն արտահանվում

Հուլիս 21,2020 18:35

Արտահանումը Արցախից նվազել է, ներկրումը՝ նույնպես: Այսօր այս մասին ասաց Արցախի ՊԵԿ նախագահի տեղակալ Արմինե Մուսայելյանը՝ Արցախի տեղեկատվական շտաբում կազմակերպված ասուլիսում: Հիմնականում նվազել են հանքահումքային, մասնավորապես՝ պղնձի խտանյութի արտահանման ծավալները: Ներկրվող ապրանքներից էլ պակասել են պահեստամասերի, էլեկտրատեխնիկայի, շինարարական, արդյունաբերական ապրանքների ու նյութերի ծավալները:

Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, Արցախում, նույնպես, սահմանվել են հակահամաճարակային կանոններ: Տիկին Մուսայելյանի խոսքով, շփումները նվազեցնելու նպատակով ավելի վաղ ներդրված էլեկտրոնային գործիքները կատարելագործվել են, որպեսզի աշխատանքները եւ հարկ վճարողների հետ իրականացվող աշխատանքները կատարվեն հեռահար: Բացի այդ, հարկային մարմնում տեղադրվել են ախտահանիչ միջոցներ, վարչական շենք մուտք գործելու դեպքում մարդիկ պարտադիր դիմակներ են կրում եւ ջերմաչափում են: Մուտքի մոտ նաեւ տեղադրվել են արկղեր, որպեսզի հարկային տեսուչներին հանձնման ենթակա փաստաթղթերը քաղաքացիները թողնեն այդ արկղերում:

Արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման եւ հսկողության վարչության պետ Մարատ Հայրապետյանը տեղեկացրեց, որ հանրապետության տարածքում գործում են 4 անցակետեր, որտեղ իրականացվում է ուժեղացված հսկողություն:
Թե ով կարող է Արցախ մուտք գործել, պարոն Հայրապետյանը պարզաբանեց, որ խոչընդոտ չի լինի բեռնատարների համար, որոնց վարորդները, սակայն չեն կարող մեկ ուղեկցողից ավել իրենց հետ տանել:

Բեռնատարի վարորդը պարտավոր է հարկային մարմնին ներկայացնել բեռնափոխադրման փաստը հավաստող փաստաթուղթ: Պաշտոնական մարմինները կողմերի միջեւ առկա պայմանավորվածությունները ճշտելուց հետո բեռն անխոչընդոտ մուտք կգործի Արցախի տարածք:
Մարատ Հայրապետյանի խոսքով, այդ գործընթացը պետք է կատարվի աշխատանքային օրերին, քանի որ տվյալները պետք է ճշտվեն պետական մարմիններից:

Հարցին եղե՞լ է դեպք, երբ առեւտրի անվան տակ փորձել են մուտք գործել Արցախ, պարոն Հայրապետյանն ի պատասխան ասաց՝ եղել են դեպքեր, երբ փորձել են մուտք գործել մարդատար ավտոմեքենաներով եւ փորձել են գրանցել բեռի անվան տակ՝ որպես բեռնափոխադրում, բայց գործում է առեւտրային քանակ. «Մարդատար թեթեւ ավտոմոբիլով չի թույլատրվում, իսկ, եթե մարդատար ավտոմեքենան բարձված է 50 տոկոսից ավել բեռով, այդ ժամանակ գրանցվում է եւ հաշվառման ներմուծման քարտ է տրվում ու ներմուծումը թույլատրվում է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031