Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու ամբողջ երկայնքով շարունակում է պահպանվել հարաբերական անդորր։
Օրվա ընթացքում ադրբեջանական կողմը դիպուկահար կրակ է վարել հայկական սահմանային դիրքերի ուղղությամբ՝ փորձելով թիրախավորել ՀՀ ԶՈՒ զինծառայողներին։
Համապատասխան կապի միջոցներով ադրբեջանական զինված ուժերը նախազգուշացվել են հնարավոր հետևանքների մասին։
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն