«Զարմացած եմ այն ոգեւորության վրա, որ պաշտպանական կողմն այս միջնորդությունից հետո ունի: Ասում են՝ տեսնո՞ւմ եք ինչ խախտումներ են անում, որ նույնիսկ տուժողն է դժգոհ մեղադրանքի կողմից…Իրականում ծիծաղելի է, ընդհանրապես տրամաբանական շղթաները լավ բան են: Որտեղի՞ց վերցվեց, որ ես եմ ղեկավարում, թե որ տուժողին ինչ հատուցում տան, ինչ լավ է: Երեւի չասեմ, չէ՞, որ որեւէ առնչություն չունեմ տուժողների հատուցման գործընթացի մեջ»,- Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի քննության ժամանակ ասաց դատախազ Գեւորգ Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ Բաղդասարյանին եւ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկի միջնորդություն էր ներկայացրել ժամանակ «Մարտի 1»-ի գործով տուժող Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանը:
Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ նույն դատախազությունը տարիներ առաջ վստահեցնում էր, որ ամբաստանյալների կողմը իրականում Մարտի 1-ի հետ որեւէ առնչություն չունի, ուստի պետք է լռի:
Իսկ Ասլանյանն ասաց. «Դատախազներից մեկը հսկողություն է իրականացրել նախաքննության նկատմամբ, հիմա եկել պաշտպանում է մեղադրանքը: Մյուսն էլ ջուր է լցնում նրա ջրաղացին…Տուժողի պաշտպանության քավորությունը տվել են դատախազին, չունենամ էդպես դատախազ: Ես անկախ իմ իրավունքներն եմ իրացնում: Ես հիասթափված եմ դատախազերի այսպիսի տուժող պաշտպանելուց: Տուժող այսպես չեն պաշտպանում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ