Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի շտաբի պետ, գնդապետ Գարիկ Մովսիսյանը լրագրողների խնդրանքով համեմատություն անցկացնելով Ադրբեջանի զինված ուժերում գտնվող իսրայելական եւ Հայաստանում ամբողջությամբ հայրենական արտադրության ԱԹՍ-ների միջեւ՝ ասաց. «Իհարկե, մենք չենք զիջում: Մասնավորապես, տեսանելիության առումով մերն ավելի կատարելագործված է եւ մեր սարքերն ավելի անտեսանելի են»:
Իսկ գեներալ-մայոր Դանիել Բալայանը հավելեց. «Մեր սարքերը գիշեր-ցերեկ աշխատել են հակառակորդի օդային տարածքում, եւ չունեն ոչ մի վնասվածք, չնայած փորձեր կատարվել են: Եվ ռադիոտեխնիկական միջոցներով, եւ հակաօդային զենիթային միջոցներով փորձել են վնասազերծել մեր անօդաչու սարքավորումները, սակայն չի հաջողվել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ