«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշխատակից Շամիրամ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «ՀՀ ոստիկանությունը կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին բերման ենթարկեց իր աշխատավայրից՝ Հյուսիսային դպրոցի լանջին խաղաղ նստելու համար:
Թիվ 93 մանկապարտեզը ցանկանում է ցանկապատ շարել և փակել Հյուսիսային դպրոցից մայր դպրոց տանող ճանապարհը»:
Մեկ այլ գրառմամբ Շամիրամ Պողոսյանը տեղեկացնում է. «Անի Խաչատրյանը հենց նոր թիվ 93 մանկապարտեզի բակից, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանի կողքին կանգնած «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին անվանեց անդաստիարակ, ասաց՝ ցավակցում է այն երեխաներին ովքեր սովորում են այստեղ՝ դրանով ոտնահարելով այն 3000 ծնողների, ընտանիքների իրավունքը, ովքեր ընտրել են կրթահամալիրը, ավելացրեց, որ ինքը միայն թիվ 93 պարտեզի շահերն է պաշտպանում, կրթահամալիրն իրան հետաքրքիր չէ:
Փորձեցի ավելի կիրթ ներկայացնել մերօրյա իրականությունը»:
Կարդացեք նաև