Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Խնդրեմ, հարցրու Քոչարյանին, թե ինչի՞ ինձ փող չես տվել». Քլոյանը Մարտի 1-ի գործով տուժողին հարցնում է, թե ո՞ւր էր այս 12 տարի, երբ իրենք պայքարում էին

Հուլիս 21,2020 16:50

Ինչպես հայտնել ենք, այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի քննության ժամանակ «Մարտի 1»-ի գործով տուժող Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանը ներկայացրեց դատախազներին բացարկ հայտնելու միջնորդություն` ասելով, թե կանխակալ վերաբերմունք ունեն ու տուժողի իրավունքները չեն պաշտպանում:

Տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը արձագանքեց, որ այս տուժողի ներկայացուցչից սպասելի էր նման միջնորդություն. «Ի սկզբանե ամբաստանյալների պաշտպանությունը որդեգրած տուժողի ներկայացուցիչ է: Ես չտեսա այն հիմնավորումները, որոնք դատախազներին բացարկ հայտնելու հիմք են հանդիսանում: Եթե տուժողը դժգոհություն ունի քննությունից, դա բացառապես չի կարելի կապել մեղադրողների հետ: Նա բողոքարկման հնարավորություն իր ընթացակարգերով ունեցել է»:

Մյուս տուժողների ներկայացուցիչները, մասնավորապես՝ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը հայտնեց, որ 12 տարի պայքարում են՝ այդպիսի տուժող չեն տեսել, նա 12 տարի իրենց կողքը չի կանգնել. «Որտե՞ղ էիր այս 12 տարի»: Նա առարկեց միջնորդությանը՝ վստահեցնելով, որ 2008-ի մարտի 1-ին ինչքան խանութներ որ թալանվել էր անգամ, բոլորը փոխհատուցում են ստացել կառավարության պահուստային ֆոնդից՝ 800 մլն դրամ ու թե ինչու այս տուժողը չի ստացել՝ անհայտ է. «Ասեմ ավելին՝ 10 տուժողից 9-ը ոչ մի գումար չէին ստացել, եղավ հեղափոխություն, նոր կառավարությունը պաշտոնապես ներողություն խնդրեց զոհերի հարազատներից ու փոխհատուցում, աջակցություն տրամադրեց մեզ»: Նա ցույց տալով Քոչարյանին՝ հորդորեց. «Խնդրեմ, հարցրու նրան, թե ինչի՞ ինձ փող չես տվել»:

Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանին հետաքրքիր էին տուժողի ներկայացուցիչների «խմբավորումների» դիտարկումները. «Ի՞նչ է նշանակում՝ այդ տուժողից սպասելի էր, որ այսպիսի բան պետք է լինի: Այդ խմբավորումների անթույլատրելի բաժանումը եկել է այս քրեական գործի սկզբից մինչեւ այսօր: Մարդկանց պատկերացմամբ, այն տուժողը, որը իրենց կարծիքին հակառակ կարծիք է ուզում արտահայտել, օբյեկտիվ իրականությունում գոյություն ունենալու իրավունք չունի: Այ սա է անթույլատրելի»:

Միջնորդությանը միացան «Մարտի 1»-ի գործով բոլոր ամբաստանյալների պաշտպանները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031