Էստոնիայի Ռիիգիկոգուում (պառլամենտում) Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամ Ուրմաս Էսպենբերգը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքականությունը փոխզիջման արվեստ է: Հնարավոր է բանակցել ավազակի հետ, բայց վատն այն է, երբ ավազակի հետ ես գլուխ դնում:
Այնուամենայնիվ, ես ուզում եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարողանան խաղաղ ճանապարհով, այլ ոչ թե թնդանոթների օգնությամբ լուծել իրենց խնդիրները:
Պատերազմը միշտ ամենավատ ու տգեղ տարբերակն է: Երեկ Ռիիգիկոգուում հանդիպեցինք ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի հետ»:
Կարդացեք նաև