Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելը պետք է վերանայի իր հարաբերությունները Ադրբեջանի հետ. հայերը և հրեաները կիսում են հազարամյակների պատմություն. The Jerusalem Post

Հուլիս 21,2020 16:17

Ադրբեջանի և Իսրայելի բարգավաճող հարաբերությունները վաղուց հիմնված են այն կեղծ պատումի վրա, որ Ադրբեջանը «հանդուրժողականության երկիր է», այնինչ իրականում նավթադոլարների վրա հիմնված բռնապետություն է, որը շուրջ 50 տարի ղեկավարվում է նույն ընտանիքի կողմից՝ գրում է The Jerusalem Post իսրայելական պարբերականը «Իսրայելը պետք է վերանայի իր հարաբերությունները Ադրբեջանի հետ» վերտառությամբ հոդվածում:

Ադրբեջանը Թուրքիայի մերձավոր դաշնակիցն է և վերջինիս հետ ժխտում է Հայոց ցեղասպանությունը, բացի այդ ակտիվորեն ձգտել է ոչնչացնել տարածաշրջանի բնիկ հայ բնակիչներին և նրանց հազարամյակների քաղաքակրթության հետքերը, գրում է հոդվածագիրը և հիշեցնում՝ 80-ականների վերջին և 90-ականների սկզբին Ադրբեջանի իշխանությունները սկսեցին երկրում հայերի ջարդերն ու կոտորածները՝ ճնշելու համար Արցախի անկախության կոչերը: Այս ջարդերը նաև թիրախավորել էին հրեական համայնքները, որոնք սկսեցին զանգվածաբար փախչել Բաքվից: Ադրբեջանի հարձակումը տարածաշրջանի հայերի վրա ի վերջո հանգեցրեց լայնամասշտաբ պատերազմի, որն էլ ավարտվեց հրադադարով, ինչն էլ իր հերթին հանգեցրեց անկախ և ժողովրդավարական Արցախի կայացմանը, ասվում է հոդվածում:

Հոդվածագիրն ընդգծում է, որ վերջին 30 տարիներին ադրբեջանական իշխանությունները հայերին ներկայացնում են որպես պետության թշնամիներ՝ ժխտելով տարածաշրջանում հազարամյակների պատմություն ունեցող հայկական քաղաքակրթությունը, բացի այդ 2000-ականների սկզբին ավելի քան 28 հազար հայկական հուշարձան է ոչնչացվել Նախիջևանում Ադրբեջաննի կողմից՝ որպես աննախադեպ մշակութային ցեղասպանություն: Նույնիսկ անկախ զեկուցողներն են փաստում, որ հայատյացությունը, կամ հակահայկական հաստատություններում, որ ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ մեծացել է՝ լսելով միայն հայերի հանդեպ ատելության խոսք: Հոդվածում հիշատակվում է նաև ադրբեջանցի զինվոր Ռամիլ Սաֆարովի դեպքը, որը Հունգարիայում ՆԱՏՕ-ի անգլերեն լեզվի ուսուցման ծրագրի ժամանակ կացնահարել է հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանին:

Նախորդ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը ագրեսիա իրականացրեց Հայաստանի Հանրապետության դեմ՝ թիրախավորել խաղաղ բնակչությանը: Իսկ Ադրբեջանում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկան փողոցներ «Մահ հայերին» կարգախոսով և պատերազմ սկսելու պահանջով: Այս ամենը Ադրբեջանի կառավարության կողմից հայատյացության տասնամյակների քարոզչության հետևանք է, ինչը ըստ հոդվածագրի, հիշեցնում է հարևան Իրանում դրսևորվող կատաղի հակասեմականության մասին: Ադրբեջանը, ինչպես նշվում է, զգալի գումարներ է ուղղել պատժամիջոցների տակ գտնվող իրանական բիզնեսին՝ «Ադրբեջանական լվացքատուն» կոռուպցիոն սկանդալի շրջանակներում:

Թեպետ Ադրբեջանը սերտ կապված է Իսրայելի հետ՝ զենքի վաճառքի, նավթի մատակարարման պայմանագրերով և մոնիթորինգի տակ է պահում Իրանը, այնուամենայնիվ, Բաքուն, տեղի տալով տարածաշրջանային ճնշմանը, հրաժարվել է դեսպանատուն բացել Իսրայելում, մինչդեռ Հայաստանը հետեւողականորեն շոշափելի քայլեր է ձեռնարկել Իսրայելի հետ բարեխիղճ հարաբերությունների ուղղությամբ, այդ թվում՝ Թել Ավիվում դեսպանություն բացելու հանձնառությունը:

Հոդվածագիրը նաև նշում է, որ հայերը և հրեաները կիսում են հազարամյակների պատմություն, բացի այդ երկու ժողովուրդներին կապում է նաև ցեղասպանության ողբերգությունը, չնայած դրան Իսրայելը մինչ օրս հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Փոխարենը Իսրայելն ընտրել է ադրբեջանական նավթը՝ զենքի դիմաց, որն օգտագործվում է հայ խաղաղ բնակիչների դեմ շարունակական սահմանային բախումների ընթացքում:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031