Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քոչարյանի պաշտպանները մտահոգություն ունեն, որ Մանվել Գրիգորյանը կմահանա ու չի հասցնի Քոչարյանի գործով ցուցմունք տալ

Հուլիս 21,2020 15:43

«Ես գտնում եմ, որ այս գործի քննությունը պետք է կասեցվի մինչեւ վեթինգի ավարտը: Քանի դեռ վեթինգը չի արվել ու չի ավարտվել այդ պրոցեսը, այդ վեթինգը մեր դատավորների նկատմամբ, նրանց գլխի վերեւը կախված դամոկլյան սուր է: Որեւէ դատավոր, որը թույլ կտա այս միջնորդությունները բավարարել, որոշակի որոշում կայացնել օբյեկտիվ, բազմակողմանի, մրցակցության սկզբունքը ապահովելու համար, կընկնի վեթինգի բացասական հետեւանքների տակ: Տպավորությունն այնպիսին էր, որ բոլոր դեպքերում դատարանը համարելու էր, որ սա այն փուլը չի ու քանի դեռ վեթինգը չի եղել, դա լինելու էր «այն փուլը չի»-ն»,- այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի քննության ժամանակ այսպիսի հայտարարություն արեց Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը:

Հիշեցնենք, որ նա միջնորդել էր դատակոչել ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին և նախկին պատգամավորներ Դավիթ Հարությունյանին, Արմեն Ռուստամյանին, Ավետ Ադոնցին, Արծրունի Աղաջանյանին, պարզելու համար՝ 300․1 հոդվածի փոփոխություններն արդյո՞ք կապված էին հենց 300 հոդվածի իրավական որոշակիություն չունենալու հետ։

Իսկ դատավորը որոշեց, որ քրեական գործի փաստական հանգամանքները հետազոտելուց հետո միայն դատարանը կարող է հետեւության հանգել, պաշտպանների միջնորդության վերաբերյալ լուծումը հետաձգեց:

Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ բոլորին հայտնի է՝ ապացույցների հետազոտումը տարիների խնդիր է, իսկ իրենց միջնորդություններով դատակոչված անձինք տարիքով են. «Ես չեմ ուզում վատ կանխատեսումեր անել, բայց ներկայացվեց, թե ինչքան կարեւոր է Մանվել Գրիգորյանի հարցաքննությունն այս գործում ու ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ կոնկրետ Մանվել Գրիգորյանն ունի այնպիսի առողջական խնդիրներ, որոնք կյանքի հետ կարող են անհամատեղելի լինել: Արդյունքում ես արձանագրում եմ, որ դատարանը նպաստում է, որ այս գործով լրիվ, ամբողջական քննություն չկատարվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031