Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մեկնաբանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից իր և ընտանիքի անդամների նկատմամբ սահմանված պատժամիջոցները:
Նշենք, որ նախօրեին ԱՄՆ Պետդեպարտամենտը պատժամիջոցներ է սահմանել Կադիրովի և նրա ընտանիքի անդամների՝ կնոջ ու դուստրերի դեմ, իսկ պատճառը ներգավվածությունն է հանրապետությունում մարդու իրավունքների ոտնահարմանը:
«Լավ, ենթադրենք, ես հարյուր անգամ խախտել եմ մարդու իրավունքները, ինչպե՞ս կբացատրեք պատժամիջոցները իմ կնոջ և դուստրերիս դեմ: Ի՞նչ հանցագործություն են նրանք կատարել և ո՞ւմ իրավունքներն են խախտել»,-գրել է Կադիրովը իր տելեգրամ-ալիքում:
Չեչնիայի ղեկավարը նաև ընդգծել է, որ իր կինը և երեխաները պատրաստ են հրաժարվել ԱՄՆ-ում և Եվրոպայում շահերից, եթե դրանք լինեին: Կադիրովի խոսքով՝ «ընտանիքի չեչենական ինստիտուտն ավելի ամուր է, քանի պատժամիջոցները»:
Կարդացեք նաև
Բացի այդ Կադիրովը հրապարակել է զենքով լուսանկար՝ «Պոմպեո, մենք ընդունում ենք մարտը: Հետո ավելի հետաքրքիր է լինելու» մեկնաբանությամբ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ