Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին ի հայտ է գալիս օսմանյան մտածելակերպը. Թուրքիան իր թնդանոթներն ուղղում է դեպի Հայաստան. «Al Mowaten»-ի անդրադարձը

Հուլիս 21,2020 14:44

Al Mowaten-ի անդրադարձը հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին

«Թուրքիան իր թնդանոթներն ուղղում է դեպի Հայաստան. Ադրբեջանի հետ նոր դաշինք»

Թուրքիան շարունակում է հետապնդել աշխարհի տարբեր շրջաններում ապակայունացման գործընթացը` բորբոքելով ներքին կամ արտաքին տարաձայնությունները` երևակայական ազդեցությունը պարտադրելու և արևելքում ու արևմուտքում դերակատարություն փնտրելու նպատակով։ Այն ճգնաժամից հետո, որը վերջինս առաջացրեց Լիբիայում, մինչ այդ՝ Իրաքում և Սիրիայում, կրկին ի հայտ է գալիս օսմանյան մտածելակերպը՝ հրահրելով բախում Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Թուրքիայի ռազմական արդյունաբերությունն ընդդեմ Հայաստանի

Ուրբաթ օրը, թվիթերյան իր միկրոբլոգում Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ոլորտի ղեկավար Իսմայիլ Դեմիրը նշել է, որ Անկարայում հանդիպել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության բանակի հրամանատար Քերեմ Մուսթաֆաևի և Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, օդուժի հրամանատար Ռամիզ Թահիրովի հետ:

«Մեր պաշտպանական արդյունաբերությունն իր ամբողջ փորձով, տեխնոլոգիաներով, հնարավորություններով և ռազմական էլեկտրոնային համակարգերով, միշտ Ադրբեջանի տրամադրության տակ են», – ասել է Իսմայիլ Դեմիրը՝ մատնանշելով նոր համակարգերը, սպասարկումը և վերապատրաստումը, որոնք Անկարան կտրամադրի Բաքվին:

Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ իր երկիրը չի հապաղի դիմակայել մահմեդական մեծամասնություն ունեցող Ադրբեջանի իրավունքներին և հողերին ուղղված հարձակումներին:

Հայկական կոտորածները


Հայտնի է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում առկա է պատմական թշնամություն հայերի դեմ կոտորածների պատճառով, որոնք տեղի են ունեցել Առաջին աշխարհամարտի տարիներին 1915-1917թթ.՝ հայտնի որպես հայկական կոտորածներ: Հետազոտողները հայերի զոհերի թիվը գնահատում են 1,5 միլիոն մարդ, որոնց մեծ մասը Օսմանյան կայսրության քաղաքացիներ էին։

Հայկական կոտորածն սկսվեց 1915թ. ապրիլի 24-ին՝ այն օրվանից, երբ Օսմանյան իշխանությունները ձերբակալեցին և տեղահանեցին 235-270 հայ մտավորականների և համայնքի ղեկավարների՝ Կոստանդնուպոլիսից (ներկայում՝ Ստամբուլ) մինչև Անկարա, և նրանց մեծ մասը, ի վերջո, սպանվեց: Ցեղասպանությունն իրականացվել է Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո՝ երկու փուլով՝ կոտորածի միջոցով՝ ֆիզիկական կարողություն ունեցող տղամարդկանց զանգվածային սպանություն և բանակի նորակոչիկներին հարկադիր աշխատանքի ենթարկում, որին հաջորդել է կանանց, երեխաների, տարեցների, տուժածների տեղահանությունը և սիրիական անապատ տանող մահվան երթերը։

Այն բանից հետո, երբ նրանք տեղահանվեցին, ռազմական ուղեկցորդների կողմից զրկվեցին սննդից և ջրից, ենթարկվեցին պարբերական թալանի, բռնաբարությունների և կոտորածների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031