Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քանի դեռ Ալիևի ռեժիմը հրադադարը պահպանելու պարտավորվածություն չի ցուցաբերել՝ խաղաղությունն անհնար է. ԱՀՀ-ն ԱՄՆ նախագահի վարչակազմին հորդորում է՝ փոխել քաղաքականությունը

Հուլիս 21,2020 15:18

Հուլիսի 17-ին Միացյալ Նահանգների Նախագահին ուղղված մի նամակում՝ քննարկումների և քարոզչության հետ մեկտեղ, Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) հորդորեց Ադմինիստրացիային կտրուկ փոխել իր քաղաքականությունը՝ հաշվի առնելով Ադրբեջանի գրոհները Հայաստանի դեմ:

Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանի ու Վան Գրիգորյանի նամակում մասամբ ասվում է. «Ադրբեջանի շարունակական գրոհները քրիստոնյա Հայաստանի վրա, որոնք սկսվեցին կիրակի, հուլիսի 12-ին՝ Թուրքիայի ակտիվ աջակցությամբ և խրախուսմամբ, պետք է ազդարարեն ձեր Ադմինիստրացիայի քաղաքականության կտրուկ փոփոխության անհրաժեշտությունը տարածաշրջանում»: Համագումարը ընդգծեց պայքարի ընթացիկ փուլում ամենաարտահայտիչ կետը. 2016թ.-ի քառօրյա պատերազմից հետո կողմերը պետք է իրականացնեին ուժեղացված մոնիտորինգ և հետաքննող մեխանիզմ՝ օգնելու ապահովել հրադադարի ռեժիմին համապատասխանությունը: Միայն Ադրբեջանն է արգելափակել այդ միջոցները, որպեսզի իր լոբբիստներն ու կառավարությունը փորձեն ավելի շատ վայրագություններ թաքցնել:

Համագումարի համանախագահները վկայակոչեցին շարունակական մտահոգություններ` Ադրբեջանի և Հայաստանի միջև ԱՄՆ-ի անվտանգության աջակցության ավելի քան 100 միլիոն դոլարի անհամաչափության, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ Ադմինիստրացիայի հարգալից կեցվածքի վերաբերյալ` սկսած Հայոց ցեղասպանության ճանաչման հարցից մինչև իր կողմից Հայաստանի շրջափակման և Ադրբեջանին ցուցաբերող ռազմական օժանդակության հարցերը, ինչն ըստ Համագումարի համանախագահների հայտարարության. «ակնհայտորեն նպաստել են Ալիևի ռեժիմի կողմից զինադադարի հանդուգն խախտումներին և անմեղ քաղաքացիական կյանքեր խլելուն»:

Հաշվի առնելով, որ Ադրբեջանը բազմիցս թիրախավորել է խաղաղ քաղաքացիներով բնակեցված տարածքներ և բացահայտորեն սպառնացել է ռմբակոծել Հայաստանի ատոմային էլեկտրակայանը, որը հստակորեն ծառայում է քաղաքացիական էներգիայի օգտագործման՝ միջազգային հսկողության ներքո, և հաշվի առնելով, որ Բաքուն շարունակական անհանդուրժողականություն է ցուցաբերում Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում, համանախագահները Ադմինիստրացիային կոչ արեցին անհապաղ դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող բոլոր ռազմական ֆինանսավորումները և վերականգնել ռազմական օժանդակության հավասարությունը Հայաստանի հետ:

Բացի այդ, համանախագահները նախագահին հորդորեցին «հստակ հանրային հաղորդագրություն հղել Թուրքիային, որ համաձայնեցված հրադադարի նկատմամբ հարգանքից բացի իր աջակցությունն որևէ այլ հարցին միայն ազդարարում է, որ նա աշխատում է ավարտին հասցնել Օսմանյան կայսրության ժամանակ կատարված Հայոց ցեղասպանությունը»:

Ի վերջո, նամակը հայցում է, որպեսզի «Ադմինիստրացիան կիրառի Ազատության աջակցության ակտի 907 Բանաձևի էությունը և Արտաքին օգնության ակտի 620(I) Բանաձևը (որը լայնորեն հայտնի է որպես Մարդասիրական օգնության միջանցքի ակտ) և չեղյալ համարի Ադմինիստրացիայի կողմից դրանց շրջանակներում տրված կասեցումները, որոնք պարբերաբար տրամադրվում էին»:

Համագումարը նաև լրացուցիչ գործողություններ է ձեռնարկել Կոնգրեսի և Ադմինիստրացիայի հետ՝ ընդգծելով, որ մինչ Ալիևի ռեժիմը չկարողանա կայուն և իրագործելի պարտավորվածություն ցուցաբերել հրադադարի ռեժիմի պահպանման և խաղաղ բնակչության վրա հարձակումների դադարեցման նկատմամբ՝ խաղաղությունն անհնար է:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031