Լրահոս
Օրվա լրահոսը

«Անտեսել Մարգարիտա Սիմոնյանին՝ շատ սխալ երեւույթ էր». ՀՀ իշխանություններից արձագանք պետք է լիներ. Տիգրան Քոչարյան. «Հրապարակ»

Հուլիս 21,2020 13:11

Մի քանի օր է՝ հայ հասարակությունն ու ֆեյսբուքահայությունը հայհոյում են ռուսական Russia Today գործակալության տնօրեն Մարգարիտա Սիմոնյանին։

Զրուցեցինք մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի հետ։ «Սխալը Մարգարիտայի ընտրած բառապաշարը եւ ոճն էր, որովհետեւ, եթե, ենթադրենք, Ռուսաստանում այդ ոճն ընդունելի է, ապա Հայաստանում այդ ոճը դեռեւս ընկալելի չէ։ Եվ օգտագործած հուզական բառապաշարը խանգարեց ընկալել այն միտքը, որ ուզում էր Մարգարիտան ներկայացնել Հայաստանի հանրությանը։ Դա էր հիմնական պրոբլեմը, ինչը շատ լավ օգտագործվեց այն մարդկանց կողմից, որոնք տանում են հակառուսական գիծը։ Երեւի թե Մարգարիտայից սպասում էին ավելի վառ հայրենասիրական, ավելի հայկական ելույթ, բայց իր խոսքերից այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ Մարգարիտա Սիմոնյանը Հայաստանն ու Ադրբեջանը մի նժարի վրա է դրել ու երկուսին էլ խաղաղության կոչ է անում։ Իսկ, իրականում, մեսիջները շատ կարեւոր էին եւ բավականին մեծ դաշտ էին ստեղծել մտածելու, վերլուծելու»,- ասաց Տիգրան Քոչարյանը։

– Հայաստանի իշխանություններից որեւէ արձագանք պե՞տք է լիներ այդ գրառմանը։

– Այո, պետք է լիներ, որովհետեւ Մարգարիտա Սիմոնյանը սովորական լրագրող չէ, նա նույնիսկ սովորական խմբագիր չէ, նա այն մարդն է, ով ի պաշտոնե պատասխանատու է Ռուսաստանի քարոզչության համար Ռուսաստանից դուրս։ Եվ այդ մարդը, կարելի է ասել, Ռուսաստանի իշխանությունների աջ ձեռքն է քարոզչական ճակատում եւ այն մարդն է, որը շատ լավ տեղյակ է, թե ինչ պատկերացումներ են տիրում ՌԴ իշխանությունների վերին օղակներում, եւ որոշ չափով նա դա արտահայտում է։ Այսինքն, անտեսել Մարգարիտա Սիմոնյանին՝ դա շատ սխալ երեւույթ էր։ Ցավոք սրտի, իշխանության, այսպես ասենք, «ճ» էշելոնի կողմից մենք տեսանք որոշակի աննորմալ արձագանքներ, որոնք ավելի զավեշտալի էին եւ ավելի վատն էին, քան կարելի էր պատկերացնել։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031