Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Այս տարի ապահովել են ընդհանուր եկամուտների 67.9 տոկոսը. 1000 խոշոր հարկատուները մեծ դերակատարում ունեն․ Մաշադյան. «Հայկական ժամանակ»

Հուլիս 21,2020 13:30

Ինչպես նախորդ տարի այս տարի եւս խոշոր հարկ վճարողները մեծ դերակատարում ունեն երկրի ամբողջ մուտքերի առումով։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը՝ անդրադառնալով 2020 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով 1000 խոշոր հարկատուների ցուցակին։

«1000 խոշոր հարկ վճարողները, եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում ապահովել են երկրի ամբողջ մուտքերի 67.5 տոկոսը, այս տարի այդ ցուցանիշը բարձրացել է եւ նրանք ապահովել են ընդհանուր եկամուտների 67.9 տոկոսը»,- ասաց Մաշադյանը։

Դիտարկմանը՝ կան ոլորտներ որոնք, ըստ էության, տուժած չեն համարվում, բայց նվազեցրել են վճարած հարկերը՝ ինչպես օրինակ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, Մաշադյանն արձագանեց. «Նրանք տուժած ոլորտ չեն համարվում, քանի որ գործունեությունն ընդհանրապես չեն դադարեցրել։ Բայց, կարծում եմ, գնահատական տալ բացարձակ թվերով՝ ճիշտ չէ։ Չմոռանանք, որ Ազգային ժողովում հավանության արժանացավ շահութահարկի կանխավճարների փոփոխության վերաբերյալ կառավարության առաջարկը, որի արդյունքում մեր հարկ վճարողները հնարավորություն ունեցան 2020 թվականի 2-րդ եռամսյակի շահութահարկի կանխավճարները չվճարելու»։

ՊԵԿ փոխնախագահն ընդգծեց՝ եթե օրենսդրական փոփոխություն չանեին ակնկալում էին, որ շուրջ 30-ից 32 մլրդ եկամուտ են ունենալու շահութահարկի կանխավճարի տեսքով. «Այդ եկամուտներն իհարկե՛, չեղան, այդ թվում նաեւ ԶՊՄԿ-ի շահութահարկի կանխավճարն էր, որը կազմում էր 3 մլրդ դրամից մի փոքր ավելի եւ եթե այդ փոփոխությունը չլիներ ԶՊՄԿ-ի մոտ այդպիսի մեծ տարբերություն չէր առաջանա»։

Հարցին՝ հանրությանը հայտնի մի շարք մեծահարուստներ 10-նյակում կամ 20-նյակում չկան, կան նաեւ տրոհված բիզնեսներ, արդյո՞ք հնարավոր ստվերի վերաբերյալ կասկածելու առիթներ կան, Մաշադյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ դուք ակնարկում եք «Ալեքս հոլդինգ»-ը։ Բայց այդ կազմակերպության մոտ ես բիզնեսի տրոհման խնդիր առաջ չէի քաշի։ Ավելի կոնկրետ ասեմ, սովորաբար բիզնեսը տրոհվում է այն դեպքում, որպեսզի հարկ վճարողը հայտնվի ավելի բարենպաստ հարկման ռեժիմում՝ ասենք շրջանառության հարկի դաշտում, այսինքն տրոհում են բիզնեսը, որ շրջանառությունները համապատասխանի եւ այդ բաժանված կազմակերպությունները գործեն այդ հարկման դաշտում։ Մենք այդ կազմակերպության առումով նման խնդիր ընդհանրապես չունենք, «Ալեքս հոլդինգ»-ի իրավահաջորդներից չկա մի կազմակերպություն, որ գործի շրջանառության հարկի դաշտում»։

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031