ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը և կողմերին առավելագույն զսպվածության կոչ է արել: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ այս մասին հայտարարել է Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:
«Գլխավոր քարտուղարը խորը մտահոգությամբ է հետևում Ադրբեջանի և Հայաստանի միջև պահպանվող լարվածության աճին: Նա առավելագույն զսպվածության կոչ է անում, քանի որ երկու երկրների միջև լայնածավալ հակամարտությունը աղետ կարող է դառնալ»,-ասել է Դյուժարիկը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ