Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պատրաստ է: ՌԴ պաշտպանության փոխնախարար Ռուսլան Ցալիկովը «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ վարակաբան ռուս զինվորականների և Համաճարակաբանության և միկրոբիոլոգիայի ազգային հետազոտական կենտրոնի աշխատակիցներն անցկացրել են բոլոր անհրաժեշտ փորձարկումները, վերջնական գնահատականներն արդեն պատրաստ են:
«Դուրս գրվելու պահին բոլոր կամավորների մոտ՝ առանց բացառության, ձևավորվել է կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետ, նրանք լավ ինքնազգացողություն են ունեցել, կողմնակի բարդացումներ չեն դիտարկվել: Այսպիսով, պատրաստ է կորոնավիրուսի դեմ առաջին հայրենական պատվաստանյութը»,-ասել է փոխնախարարը:
Ցալիկովը նշել է, որ ռուս վարակաբաններն ակտիվ աշխատում են տարբեր վնասակար հիվանդությունների դեմ պատվաստանյութերի մշակման վրա, ինչն էլ կանխորոշեց կամավոր զինծառայողների մասնակցությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման և փորձարկման գործում:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ