ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր նախագիծ է մշակել վերելակային տնտեսության մեջ տեխնիկական անվտանգության ապահովման եւ պետական կարգավորման հայեցակարգը հաստատելու մասին: Նախագիծը երեկ է հայտնվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության՝ 2006-2019 թվականների ընթացքում տեղի է ունեցել բազմաբնակարան բնակելի շենքերում շահագործվող վերելակների վթարների 21 դեպք՝ 9 մարդկային զոհերով, 20 մարմնական վնասվածքներով: Armlur.am-ը տեղեկացավ նաեւ, որ Երեւանում նշանակված ծառայության ժամկետը սպառած 4219 վերելակների շահագործման անվտանգության ապահովման համար քաղաքային բյուջեից 2014-2019թթ. ժամանակահատվածում վերելակների հիմնանորոգման ծրագրին տարեկան միջինում 127 մլն 100 հազար 900 դրամ է տրամադրվել:
Երեւանի քաղաքային բյուջեից 2014-2019թթ. ժամանակահատվածում վերելակների հիմնանորոգման ծրագրով ծախսված գումարը կազմում է 925 մլն 895 հազար 500 դրամ:
Ստացվում է, որ միլիոններ են հատկացվում վերելակային տնտեսությունը բարելավվելու նպատակով, սակայն քաղաքացիները շարունակում են իրենց կյանքը վտանգելով օգտվել հին, խարխուլ վերելակներից:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։