Որպես հիմնական պատճառաբանություն, բերվում է այն մեկնաբանությունը, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով ընթացիկ տարին հնարավոր չէ գնահատել սովորական ընթացակարգով, հետեւաբար, հաղթողի ընտրության հարցում անկողմնակալություն ապահովել հնարավոր չէ:
Նշվում է նաեւ, որ անհատական մյուս անվանակարգերում նույնպես պարգեւներ չեն հանձնվելու: Այսպիսով, 1956 թվականից ի վեր, երբ հիմնադրվեց այդ անվանակարգը, պատմության մեջ առաջին անգամ մրցանակը չի շնորհվի: Մրցանակը կվերադառնա միայն 2021 թվականին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ