Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն նամակ է հղել երկրի նախագահ Էմանուել Մակրոնին՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ, նա այս մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների վերսկսումից հետո ես գրել եմ Հանրապետության նախագահին։ Ես նաև դատապարտում եմ Թուրքիայի՝ Ադրբեջանի նախագահին անսասան աջակցությունը, ինչը սպառնում է Կովկասյան տարածաշրջանում խաղաղ գործընթացին», նշել է Բուայեն։ Նա նաև խնդրել է Ֆրանսիային և Եվրամիությանը հաստատել հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու հրամայականը։