ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16-ից հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 239 դեպք:
Փաստացի բուժում է ստանում 128 քաղաքացի:
Առողջացած անձանց թիվը՝ 103:
Մարտի 16-ից հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 472 նմուշառում, վերահսկվել է՝ 1229 մեկուսացված անձ։
Կարդացեք նաև
Ընդհանուր մահվան դեպքերի թիվը՝ 8:
ՀԻՇԵՑՈՒՄ
Հանրապետությունում COVID-19 համավարակով պայմանավորված, խնդրում ենք, պահպանել անվտանգության կանոնները ՝
-Կրել դիմակ,
-Հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը,
-Ախտահանել հաճախակի հպման մակերեսները,
-Պահպանել սոցիալական հեռավորություն:
Վայոց ձորի մարզպետարան