Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արա Կուբանյանին չկալանավորեցին

Հուլիս 20,2020 19:44

Երևանի ընդհանուր իրավասության  դատարանը ՀՀ սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանին կալանավորելու միջնորդությունը մերժեց:

Aravot.am-ի հետ զրույցում Արա Կուբանյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանն ասաց, որ ուրախ է դատարանի այդ որոշման համար, քանի որ դատարանը հասկացել է իր պաշտպանյալը իրեն առաջադրված մեղադրանքի հետ կապ չունի:

Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին ԲԴԽ-ն համաձայնություն էր տվել դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդություններին: Ապա, ԱԱԾ-ն էր միջնորդություններ ներկայացրել դատարան՝ դատավորների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

Ըստ Արա Կուբանյանի շահերի պաշտպան Կրոմվել Գրիգորյանի, դատավորը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Նրան մեղադրանք է առաջադրվել է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով։

Գործը վերաբերվում է սնանկության վարույթում գտնվող բնակարանի վեճին: Մինչ Արա Կուբանյանի կողմից գործը վարույթ ընդունելը մեկ այլ դատավորի որոշմամբ, բնակարանը աճուրդի է հանվել: Դատավորի պաշտպանի պնդմամբ, իր պաշտպանյալին մեղադրում են սնանկության կառավարչի գործառույթների թերացման համար, մինչդեռ սնանկության կառավարիչը ցուցմունք է տվել՝ ասելով, որ զբաղվածության պատճառով չի կարողացել հաշվետվությունը ներկայացնել:

Փաստաբան Կրոմվել Գրիգորյանի պնդմամբ, Կուբանյանի գործը որևէ կերպ կապ չունի սնանկության դատարանի՝ այսօր առավոտյան արդեն կալանավորված դատավոր Գևորգ Նարինյանի գործի հետ, անգամ գաղտնալսումներով նման ապացույց չկան: Ըստ պաշտպանի, կապն այնքանով է, որ աճուրդի հանված բնակարանը, որը եղել է Կուբանյանի վարույթում, գնել է Նարինյանի մորաքրոջ որդին։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031