Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ազգությամբ ադրբեջանցու պատկանող «Ֆուդ սիթի» շուկայում հայկական ծիրանի վաճառքի արգելքի մասին «Ագրագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր «Հայելի» ակումբում ասաց, որ իր համար զարմանալի չէր այդ արգելքը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների այսպիսի լարված շրջանում:
Նրա խոսքերով՝ մեր Զինված ուժերը ադրբեջանցիների «քիթը» տրորել է, եւ սպասելի էր,որ ընդհարում կլիներ, ինչպես օրինակ Լոնդոնում.«Մոսկվայի այդ ընդհարումը պետք է լիներ, խուսափելու համար հայերին շուկայից դուրս հանեցին։ Հարցի լուծում կլիներ այն, եթե Մոսկվայում հայկական շուկա գործեր։ Սակայն մի կողմից էլ դժվար է կանխատեսել, որ առանձին հայկական շուկան կկարողանա գործել, քանի որ մոսկովյան այդ շուկան համարվում է տարածաշրջանում լավագույններից մեկը»: Նա այն կարծիքին է, որ լավ կլիներ, որ Թիֆլիսում էլ հայկական շուկա լիներ:
Հրաչ Բերբերյանն ասաց, որ այս տարի ծիրանի արտահանումը կրկնակի պակաս է.«Այս տարի արտահանման ծավալները կկազմեն 30 հազար տոննա, որից 18 հազար տոննան կլինի ծիրանը։ Անցած տարի ծիրանի արտահանումը եղել է 28 հազար, 2018-ին՝ 40 հազար տոննա»:
Հրաչ Բերբերյանը դժգոհ է գյուղոլորտում ներգրավված մասնագետների, պաշտոնյանների աշխատանքից.«Մարզային ԳԱՄԿ–եր կան, ամեն տեղ մի հիսուն աշխատող կա, էլ չեմ ասում ձրիակեր մարզպետարաները, ամեն վարչությունում՝ գյուղոլորտում հիսուն-վաթսուն աշխատող կա, ամեն մարզում հարյուր գյուղաշխատող ունենք՝ պետական ծառայող, ոչ մեկը ոչ մի բան չի անում գյուղացու համար, անգամ խորհրդատվություն չկա, ասենք, թե ինչ թունաքիմիկատ է պետք օգտագործել; Ասել եմ ու ասում եմ՝ պարոն Փաշինյան, թիմդ վատն է»:
Կարդացեք նաև
Պարոն Բերբերյանը վստահեցրեց՝ երեք անգամ պտղի անկում ունենք.«Նույնը բանջարեղենը, անասնակերը, էս վերջն ա: Աշունը մսի թանկացում ենք ունենալու, անասնակեր չկա:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ