Լրահոս
Օրվա լրահոսը

Համատեղ ջանքերի արդյունքում Մարի Իզմիրլյանի անվան մանկատանն այլևս վարակ չկա

Հուլիս 20,2020 18:22

«Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ում խնամվող երեխաները և աշխատակիցները հաղթահարել են կորոնավիրուսի վարակը:

Հիշեցնենք, որ 2020 թ.-ի հունիսի 8-ին մանկատանն արձանագրվել էր կորոնավիրուսով վարակվածության 13 դեպք՝ 4 աշխատակից և 9 երեխա: Վարակված փոքրիկների և մանկատան աշխատակիցների բուժումն ու խնամքը անմիջապես ստանձնել են «Արաբկիր» բժշկական համալիր – երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մանկատանը խնամվում են առողջական խնդիրներ կամ հաշմանդամություն ունեցող երեխաներ:

Ստեղծված իրավիճակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և «Արաբկիր» բժշկական կենտրոնի մասնագետներին մեծապես աջակցել է «Իզմիրլյան» հիմնադրամը, որն ապահովել է բժիշկներին անհրաժեշտ արտահագուստով, տրամադրել ախտահանիչ և կանխարգելիչ մի շարք միջոցներ:

«Մարի Իզմիրլյան մանկատանը COVID 19-ի հետ կապված բժշկական և կանխարգելիչ ծառայությունների մատուցում» ծրագրի շրջանակում «Իզմիրլյան հիմնադրամը» աջակցություն է ցուցաբերել, ընդհանուր առմամբ, 102 երեխաների և 123 աշխատակցի: Ծրագրի անուղղակի շահառուներն են նաև մանկատան անձնակազմի ընտանիքները:

Նշենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Արաբկիր» բժշկական կենտրոնի և «Իզմիրլյան հիմնադրամի» համատեղ ջանքերի արդյունքում մանկատանն այլևս վարակ չկա:

 ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031