«Sabq» էլեկտրոնային թերթն (Էր Ռիադ) անդրադարձել է վերջին օրերին Ադրբեջանի ագրեսիային՝ հայ-ադրբեջանական սահմանին:
«Փնտրեք կոտորածներ և զենքեր … Էրդողանը բորբոքում է երկու երկրների միջև առկա մարտերը և սպառնում դրանցից մեկին»
Շարունակելով իր գաղութարար մոտեցումը, որի վկայությունն է օսմանյան սուլթանների պատմությունը, Թուրքիան օգտագործեց սահմանային վեճի հնարավորությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային արյունալի բախումներից հետո՝ երկու կողմերի միջև խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերին զուգահեռ:
Դա արտացոլվեց Ադրբեջանի ՊՆ փոխնախարարի Անկարա կատարած այցի ընթացքում Թուրքիայի կողմից արված հայտարարության մեջ, որում նշվեց, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին:
Կարդացեք նաև
Հինգշաբթի առճակատումները վերսկսվեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև հյուսիսային սահմանին՝ ըստ երկու երկրների պաշտպանության նախարարությունների հայտարարության: Երկու նախարարությունները հանդես եկան առանձին հայտարարություններով հինգշաբթի առավոտյան. «Մարտեր են տեղի ունենում» երկու երկրների հյուսիսային սահմանին։ Բաքուն և Երևանը հաստատեցին, որ պատասխանել են մեկը մյուսի հարձակմանը:
«Sky News Arabia»-ի փոխանցմամբ՝ տասնամյակներ շարունակվող երկու հակամարտող երկրների միջև ռազմական գործողությունները եռօրյա դիմակայությունից հետո դադարել էին չորեքշաբթիից մինչև հինգշաբթի առավոտյան:
Այդուհանդերձ, երևում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը բորբոքելու Թուրքիայի մտադրությունները կասեցվել են, այն պարագայում, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ սպառնացել էր Հայաստանին՝ ասելով, որ չի հապաղի դեմ կանգնել Ադրբեջանի վրա հարձակմանը:
Անկարայի դիրքորոշումը Երևանի նկատմամբ շատերի կողմից բնութագրվեց որպես «օսմանյան մտածելակերպ», որի դրույթներով Թուրքիան ներկայումս առաջնորդվում է միջազգային քարտեզի վրա:
Հակամարտության արմատները տանում են Առաջին համաշխարհային պատերազմ, երբ Օսմանյան կայսրությանը մեղադրվեց հայերի դեմ կոտորածներ իրականացնելու մեջ:
Ներկայիս թուրքական դիրքորոշումը դիտորդների կողմից մեկնաբանվում է որպես Հայաստանի հետ հակամարտության միջոցով Ադրբեջանի վրա ազդեցության մեծացման փորձ, և, կարծես, թուրքական իշխանություններն այս լարվածությունը դիտարկում էին որպես զենքի առավել շատ գործարքներ կնքելու հիանալի հնարավորություն: