Ադրբեջանում Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դանիցա Վեյնովիչը կանչվել է ԱԳՆ՝ Սերբիայի կողմից Հայաստանին ականանետներ մատակարարելու մասին լուրերի ֆոնին: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալության ադրբեջանական ծառայությունը, դիվանագետը հանդիպում է ունեցել Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալֆովի հետ:
«Խալաֆովը Վեյնովիչին տեղեկացրել է, որ Ադրբեջանը հավաստի տվյալներ ունի այն մասին, որ Սերբիան Հայաստանին մատակարարել է մեծ քանակությամբ ականանետներ և տարբեր տրամաչափի սպառազինություն»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի փոխարտգործնախարարը նշել է, որ Հայաստան զենքի մատակարարումները միշտ էլ զգայուն հարց է եղել Բաքվի համար: Նա նաև հավելել է, որ Ադրբեջանը Սերբիայից բացատրություններ է ակնկալում այս առնչությամբ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ