Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապամոնտաժվել են առանց իրավական հիմքի տեղադրված կրպակներ։
2017-ին այս կրպակները տեղադրվել էին որպես գրատնակներ, որտեղ պետք է վաճառվեին միայն գրքեր ու մշակութային հաստատությունների տոմսեր։
Բայց կրպակները կամ դատարկ մնացին, կամ սկսեցին հեռախոսներ ու այլ ապրանք վաճառել։
Իսկ մեր մասնագետները վերջերս պարզեցին, որ դրանք տեղադրվել են առանց իրավական հիմքի։
Կարդացեք նաև
Էսթետիկ ընկալման մասին խոսելն ավելորդ է, կարծում եմ՝ երեւանցիները դրա գնահատականը վաղուց են տվել»։