Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Մովսիսյանը, գուցե ընթացակարգերի չիմացության պատճառով, ապատեղեկատվության տարածման առիթ է տվել. ՀՊՏՀ պրոռեկտոր

Հուլիս 20,2020 17:18

ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյան ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սույն թվականի հուլիսի 20-ին ժամը 12:40-ին Aravot լրատվականը հրապարակել է նյութ, որում, ի թիվս այլոց պարզաբանումներ է ստացել նաև ՀՊՏՀ ՊՈԱԿ Խորհրդի նախագահ պարոն Վահան Մովսիսյանից, ով գուցե ընթացակարգերի չիմացության պատճառով ապատեղեկատվության տարածման առիթ է տվել։

Դեռևս հույս ունենք, որ դա իսկապես ընթացակարգերի չիմացության պատճառով է, քանի որ պարոն Մովսիսյանը տակավին վերջերս է խորհրդի քարտուղարից պահանջել և ստացել ՀՊՏՀ ՊՈԱԿ խորհրդի աշխատակարգը և ռեկտորի ընտրության ընթացակարգը։

Իմ սույն հրապարակմանը կցում եմ ՀՊՏՀ ՊՈԱԿ խորհրդի անդամների միջև ընդհանուր մեյլով նամակագրության 7 լուսապատճեններ, որոնք ամբողջական ներկայացնում են գործընթացը։

✅Առաջին լուսապատճենը ցույց է տալիս, որ խորհրդի անդամները հուլիսի 10-ին խորհրդի նախագահի կողմից պատշաճ կերպով ծանուցվել են, որ հուլիսի 17-ին նա հրավիրում է ՀՊՏՀ ՊՈԱԿ Խորհրդի նիստ, որով էլ Խորհրդի անդամներին առաքվել է նիստի օրակարգը։

✅Երկրորդ լուսապատճենը հուլիսի 17-ին հրավիրված ՀՊՏՀ ՊՈԱԿ խորհրդի նիստի օրակարգն է։ Դրանից ակնհայտորեն երևում է, որ ի թիվս ռեկտորի մրցույթին առնչվող 5 կետերի հուլիսի 17-ի նիստի օրակարգում ներառված են եղել նաև այլ հարցեր (կարմիրով ընդգծում եմ)։

✅Երրորդ և չորրորդ լուսապատճեններից երևում է, որ Խորհրդի նախագահը Խորհրդին հուլիսի 16-ին տեղեկացրել է, որ ռեկտորի մրցույթի վրա արգելանք է դրված։ Սակայն Վ․ Մովսիսյանը ակնհայտորեն նիստը չեղյալ չի հայտարարել։ Չէր էլ կարող, քանի որ նիստում, ի թիվս ռեկտորի ընտրության, ներառված էր նաև այլ հարց։

✅Հինգերորդ լուսապատճենում բերված է առաջին ատյանի դատարանի դատավորի վճիռը, որից նույնպես ակնհայտ է, որ արգելքը սահմանվել է ռեկտորի մրցույթի և ոչ թե հուլիսի 17-ին հայտարարված նիստի վրա, որի օրակարգով, բացի ռեկտորի ընտրությունից ներառված էր նաև այլ հարց։

✅Վեցերորդ լուսապատճենում երևում է, որ Խորհրդի քարտուղարը Խորհրդի բոլոր անդամներին տեղեկացրել է, որ ռեկտորի մրցույթի արգելանքը դատարանը չեղարկել է՝ նամակին կցելով ԿԳՄՍ նախարարության պաշտոնական հաղորդագրությունը, ինչպես նաև դատավորի երկու վճիռները։

✅Յոթերորդ լուսապատճենում երևում է, որ Խորհրդի նախագահը հաստատում է խորհրդի քարտուղարի նամակը, ասում, որ ԴԱՀԿ-ից որևէ գրություն դեռ չի ստացվել, հավանաբար դա կստացվի վաղը առավոտյան։ Միևնույն ժամանակ ակնհայտ է նաև, որ Խորհրդի նախագահը կրկին որևէ կերպ չի չեղարկել հուլիսի 17-ին իր հրավիրած Խորհրդի նիստը, որտեղ, կրկնվեմ, ի թիվս ռեկտորի մրցույթի, օրակարգի 6-րդ կետով ներառված էր այլ հարց։

✅Ընդ որում՝ հուլիսի 10-ին խորհրդի անդամների պատշաճ ծանուցումից հետո եղած նամակագրությունը որևէ առնչություն չունի գործընթացի հետ, այն սոսկ տեղեկատվական բնույթ ունեցող գրագրություն է։ Խորհրդի նիստի անդամները նիստի օրվա և ժամի մասին հուլիսի 10-ին պատշաճ կերպով ծանուցվել են և իրենց պատասխան նամակներով հաստատել ծանուցման փաստը, որի նամակագրությունը ևս առկա է։

✅Միևնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ խորհրդի նախագահին առհասարակ առաջարկել եմ խորհրդի անդամներին հուլիսի 16-ին որևէ բան տեղեկացնել 18։00-ից հետո։ Դա արել եմ այն պատճառով, որ Խորհրդի նախագահի տված լիազորագրով ՀՊՏՀ համապատասխան աշխատակիցը գտնվում էր դատարանում, որը լսում էր արգելանքը հանելու վերաբերյալ ԿԳՄՍՆ բողոքը։ Խորհրդի նախագահին անձամբ եմ տեղյակ պահել, որ նիստերից մեկի վճիռը, ըստ իր լիազորած անձի տված տեղեկատվության, պետք է հրապարակվեր 17։45, մյուսը՝ 17։50։ Հետաքրքրվողներին, նաև պարոն Մովսիսյանին, կարող եմ փաստերով հիմնավորել ասվածիս իսկությունը։

Միևնույն ժամանակ, որպես գործընթացին մասնակցած անձ ինձ մոտ նույնպես հարցեր են առաջացել․

✅Ի՞նչ նպատակով է Խորհրդի անդամ Համլետ Թադևոսյանը մեկ բաժակ ջրում փոթորիկ բարձրացրել, երբ նա 5 ամսից ավել է ինչ գտնվում է ՀՀ սահմաններից դուրս։

✅Ի՞նչ նպատակով էր պարոն Մովսիսյանն ինձ փորձում ապատեղեկատվություն տրամադրել խորհրդի անդամներից մեկի հրաժարական ներկայացնելու և նիստին մասնակցությունից հրաժարվելու առնչությամբ, երբ որոշվում էր խորհրդի անդամներին հուլիսի 10-ին նիստի օրակարգը ծանուցելու հարցը։

✅Ի՞նչ նպատակով էր պարոն Մովսիսյանն անտեսում իր իսկ լիազորագրով դատական նիստին մասնակցող խորհրդի ներկայացուցչի կողմից տրված տեղեկատվությունը և ինչո՞ւ էր շտապում նիստի անդամներին տեղեկացնել մրցույթի արգելքի մասին, երբ հայտնի չէր հարցի վերջնական ելքը։

✅Ի՞նչ նպատակով էր պարոն Մովսիսյանն ընդհանուր մեյլինգում քննարկում ռեկտորի հավակնորդներից մեկի գործունեությունը և չճշտված լուրեր տարածում վերջինիս անձնական կյանքի կամ հովանավորվելու վերաբերյալ, հատկապես, որ ՀՔԾ-ն այդ ամենի առնչությամբ քննություն էր իրականացրել և մերժել էր քրեական գործի հարուցումը։ Նպատակը հավակնորդներից մեկին սևացնելն էր, թե՞ այլ նպատակ էր հետապնդվում։

Դեռևս այսքանը»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031