Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախ, հուպ տուր». Փարիզում հարյուրավոր հայեր լայնածավալ ցույցեր են սկսել Ադրբեջանի դեսպանատան մոտ

Հուլիս 20,2020 17:49

«Ղարաբաղը մերն է» վանկարկումներով, «Ալիեւ ռասիստ» ցուցապաստառներով, «Գետաշենը» երգելով՝ երեկ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան առջեւ հարյուրավոր հայեր ինքնաբուխ բողոքի ցույց են արել՝ հեղափոխության օրերին հատուկ «հու-հու» գոռալով ու ծափեր տալով: Բողոքի ակցիան Տավուշի մարզում Ադրբեջանի ռազմական գործողությունների դեմ էր:

ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի խոսքով՝ «Հայաստանի եւ Արցախի ղեկավարությունը հայտարարեց, որ մենք բոլորս միասին պատրաստ ենք դիմագրավելու Ադրբեջանի հարձակումներին: Ադրբեջանը, նույնիսկ եթե իսկապես ավելի զինված է, եթե իսկապես բանակի բյուջեն Հայաստանի բյուջեից ավելի բարձր է, պաշտպան մը կա, որ չունի: Ադրբեջանի պետությունը եւ ժողովուրդը չունի մեր ուժը, այն ուժը, որ ունեն մեր զինվորները Արցախի եւ Հայաստանի: Շարունակելու ենք մեր պայքարը, լինելու ենք հայ ժողովրդի կողքին, լինելու ենք միասնական: Մենք ենք իրենց հարստությունը եւ մենք ենք նաեւ Ադրբեջանի կյանքի թշնամիները: Միասին ըլլանք, պինդ ընկերներ, միշտ միակամ»:

Ցուցարարները վանկարկում էին՝ «Արցախը մերն է», «Սփյուռք, Արցախ, Հայաստան», եւ երգում էին մեր օրհներգը՝ ծածանելով եռագույնը Փարիզում Ադրբեջանի դեսպանատան պատուհանների տակ:

Հավաքի վերջում մի խումբ ադրբեջանցիներ փորձել են իրենց դրոշներով սադրել ու հրահրել բախումներ: Հայերը վանկարկում էին՝ «Արցախ, հուպ տուր»:

Պատրաստեց՝ Հռիփսիմե Ջեբեջյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031