Լրահոս
Օրվա լրահոսը

Վիրահայերը Թբիլիսիում ՀՀ դեսպանության շենքի տարածքում իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին. «Ալիք Մեդիա»

Հուլիս 20,2020 16:40

«Ալիք մեդիա». Վրաստանի հայ համայնքի նախաձեռնությամբ մի խումբ վիրահայեր Թբիլիսիում ՀՀ դեսպանության շենքի տարածքում իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին: Հավաքվածների հիմնական ուղերձներից մեկն էլ Վրաստանի հայերին է վերաբերում՝ չտրվել սադրանքների, Վրաստանում «հաշիվներ չպարզել», ցուցաբերել բարձր քաղաքացիական պատասխանատվություն։ ՀՀ դեսպանության աշխատակիցները շնորհակալություն են հայտնել կազմակերպությանը աջակցության համար։

Վրաստանի հայ համայնքի երիտասարդական թևի ղեկավար Արթուր Միրզոյանն Ալիք Մեդիայի հետ զրույցում նշեց, որ ակցիայի մասնակիցները կպահպանեն սոցիալական հեռավորությունն ու կհետևեն բոլոր սահմանափակումներին:

«Այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը պայքարում է անտեսանելի թշնամու դեմ, Ադրբեջանը օգտվում է համաշխարհային խառնաշփոթից և ագրեսիա է ցուցաբերում հայ-ադրբեջանական շփման գծում՝ հանդգնություն ունենալով այս ամենում մեղադրել Հայաստանին։ Նաև Թուրքիայի պաշտոնական աջակցությամբ սպառնում է պայթեցնել Հայաստանի ատոմակայանը, որը ահաբեկչական սպառնալիք է հանդիսանում ամբողջ տարածաշրջանի, նաև Վրաստանի համար։ Դատապարտում ենք նաև Ադրբեջանի կողմից կառավարվող խմբերի՝ ազգամիջյան ատելությունը Վրաստան տեղափոխելու ցանկությունն ու փորձը։ Վրաստանը մեր բոլորի տունն ու հայրենիքն է և հաշիվներ պարզելու դաշտ չէ»,- նշեց Արթուր Միրզոյանը:

Հիշեցնենք՝ կազմակերպությունը նախորդ շաբաթ կոչ էր տարածել ՎՀՀ-ի կայքում, որում տեղ էին գտել նույն հայտարարությունները՝ սադրանքի չտրվելու հորդորով: Կոչը տարածելուց հետո Մառնեուլիի ազգությամբ ադրբեջանցի բնակիչները ցույց էին կազմակեպել ի աջակցություն Ադրբեջանի:

Լիզա ԹՈՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031