Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը հնարավորինս արագ կկարգավորվի, իսկ հակամարտության շուրջ ձևավորված զգայական մթնոլորտը կվերադառնա նորմալ հուն: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Մոսկվայում առեւտրի ոլորտի վրա հակամարտության ազդեցության մասին տեղեկությունը։
Նա նաև նշել է, որ ինչպես ամբողջ Ռուսաստանում, այնպես էլ Մոսկվայում բնակվում են մեծ թվով հայեր և ադրբեջանցիներ, որոնք ունեն ռուսական անձնագրեր և բոլորն էլ «հանրության հարգարժան անդամներ են»: «Բայց ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիան չի կարող մեր այդ քաղաքացիներին անմասն թողնել և, իհարկե, նրանք զգայական կերպով արտահայտում են իրենց արձագանքը»,-ասել է Պեսկովը:
Նա նաև հիշեցրել է, որ Ռուսաստանը կողմերին զսպվածության, ինչպես անհապաղ հրադադար հաստատելու կոչ է արել:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ