Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Վերջին օրերին նկատվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին կատարվող նվիրաբերությունների կտրուկ աճ։
Նվիրաբերությունների նման հոսքը ևս մեկ անգամ ապացուցեց հանրության վստահությունն ու սատարումը հիմնադրամին, ինչի համար երախտապարտ ենք։ Հենց այս ամուր կապի շնորհիվ է, որ Հիմնադրամը կկարողանա առավել արդյունավետ իրականացնել իր առջև դրված նպատակները:
Ստորև կարող եք գտնել 17․07.2020-20.07.2020-ի ընթացքում կատարված նվիրաբերությունների մասին
ամբողջական տեղեկատվությունը՝ ժամը 13։00-ի դրությամբ․
📍Շուրջ 13,000,000 ՀՀ դրամ, որից կայքի միջոցով` 42 %-ը, Paypal-ի միջոցով` 20%-ը, բանկային փոխանցման միջոցով՝ 38%-ը
Կարդացեք նաև
📍Ավելի քան 300 նվիրաբերություններ, որից կայքի միջոցով` 77%-ը, Paypa-ի միջոցով` 19%-ը, բանկային փոխանցման միջոցով՝ 4%-ը
📍Շուրջ 20 երկրներում բնակվող մեր հայրենակիցների կողմից»: