Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Որտեղից է Ադրբեջանը կրակ բացում Հայաստանի ուղղությամբ. ռուս լրագրողի անդրադարձը

Հուլիս 20,2020 14:44

WarGonzo նախագծի հեղինակ, լրագրող Սեմյոն Պեգովը այցելել է հայ-ադրբեջանական սահման՝ Տավուշի ուղղությամբ: Նրան հաջողվել է հնարավորինս մոտենալ առաջնագծին, նկարահանել Աղդամ գյուղը: Պեգովը ռեպորտաժում ընդգծում է, որ հենց Աղդամ գյուղի շրջակայքում են տեղադրված ադրբեջանական դիրքերը, խրամատները, որտեղից էլ ադրբեջանական զինուժը հրանոթներով և ականանետներով կրակ է բացում հայկական դիրքերի ուղղությամբ:

Լրագրողի խոսքով՝ հենց Աղդամի բնակելի հատվածում են թաքցված ադրբեջանական հրանոթները, ականանետները, կարելի է ասել ադրբեջանցիները կրակ են բացում հենց պարտեզներից, ինչը արվում է միտումնավոր, որպեսզի հայկական կողմը չկարողանա պատասխան հարված հասցնել: «Ինքներդ եք հասկանում, որ այս դեպքում կտուժեն խաղաղ բնակիչներ, իսկ Հայաստանի համար առաջնահերթ խնդիրը դա չէ: Այսպիսով, նրանք (ադրբեջանցիները) խաղաղ բնակիչներին կոպիտ ասած դարձրել են վահան»,-ընդգծել է Պեգովը:

Ռուս լրագրողը նաև այցելել է այն վայրը, որտեղ տեղակայված է հայկական «Անվախ» դիրքը։ «Այս դիրքում է գտնվում հենց այն բարձունքը, որտեղ հայ զինծառայողները լավացրել են իրենց դիրքերը, հենց այս ձևակերպումն է տեղին ստեղծված իրավիճակում: Փաստացիորեն նախկինում այնտեղ գտնվել է չեզոք գոտի, որին հասանելիություն ունեին ադրբեջանցի զինծառայողները և որի միջոցով սադրիչ գործողություններ էին իրականացնում, մասնավորապես գնդակոծելով հայկական խաղաղ գյուղերը՝ Մովսես, Այգեպար, Չինարի: Այժմ ադրբեջանցի զինծառայողները փաստացիորեն չեն կարող նման սադրանքներ գործել»,-ընդգծել է Պեգովը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

https://www.youtube.com/watch?v=hSmMLXB9DVo

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031