Բանակը վերահաստատեց զինվորի ու ժողովրդի հաղթական ոգին
1994թ-ին ժողովուրդն իր նոր կազմավորված բանակի միջոցով թշնամուն պարտադրեց հաղթական զինադադար։
Հայաստանում իրար հաջորդող իշխանությունները զինադադարից հետո հանգստացան՝ մոռացության մատնեցին մեր ոխերիմ թշնամիներին, տրվեցին ցոփ ու շվայտ կյանքին, խեղաթյուրեցին և աղճատեցին հայ տեսակի հոգեկերտվածքը։ Ձևավորված վարքուբարքն աստիճանաբար տեղափոխվեց բանակ, գեներալները ներքաշվեցին կոռուպցիոն համակարգի մեջ, բանակը դարձավ բիզնես ոլորտ, որտեղ կանոնակարգային հարաբերությունները փոխարինվեց քրեածինով, ցավոք այն ամբողջությամբ արմատախիլ չի եղել և դրա վկայությունը բանակում շարունակվող սպանություններն ու ինքնասպանություններն են։
Պատերազմում պարտված, բայց վերջնական չջախջախված թշնամին, վերջին տասնամյակներում նավթադոլարներով զինելով իրենց բանակը, սկսեց մեզ հետ խոսել ուժի դիրքերից, իսկ միջազգային հանրությանը շանտաժի ենթարկելով, որ եթե բանակցային գործընթացներով չվերականգնեն իրենց տարածքային ամբողջականությունը, ապա դա իրենք կիրականացնեն պատերազմի միջոցով։
Ինչը և նախաձեռնվեց 2016թ-ի ապրիլ ամսին, որի ժամանակ հայ ժողովուրդն իր զինվորի ու սպայական կազմի անձնուրաց ու միասնական պայքարով կարողացավ դիմակայել նորագույն տեխնիկայով զինված թշնամուն, որին մենք պատասխանում էինք 80-ական թվականի զենքերով, ինչի հետևանքով ունեցանք մարդկային ու տարածքային կորուստներ, միաժամանակ քաղաքական ղեկավարությունը կանխեց մեր բանակի հակահարվածի հնարավորությունը՝ արդյունքում որոշակի սասանվեց ժողովրդի ու բանակի հաղթական ոգին։
Կարդացեք նաև
2020թ-ին Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածմանը համընթաց սկսեցին ագրեսիվ ակտիվանալ ռեվանշիստները՝ 5-րդ շարասյան հետ համատեղ, որոնք նախաձեռնեցին ակտիվ, սադրիչ, փողոցային գործընթացներ, ինչից փորձեց օգտվել Ադրբեջանը՝ նաև նպատակ ունենալով իրենց հասարակության ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից և սևեռել թշնամու ուղղությամբ, նախաձեռնեցին 2016 թվականի սցենարը, որը հնարավոր է վերածվեր լայնամասշտաբ պատերազմի, եթե չլիներ մեր բանակի բարձր մարտունակությունն ու պրոֆեսիոնալիզմը՝ տալով հուժկու հակահարված թշնամուն, ինչի արդյունքում վերջինս խուճապի մատնվեց։
Եվ ուրեմն փա՛ռք մեր մարտունակ բանակին, փա՛ռք մարտերում զոհված մեր զինվորներին ու սպաներին, որոնց կյանքի գնով վերահաստատվեց հայոց բանակի և հայ ժողովրդի հաղթական ոգին։
Պետրոս ՄԱԿԵՅԱՆ
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության