Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սխալական կեցվածք են ընդունում՝ պահպանելով անտարբեր չեզոքություն. Բելգիայի հայերի կոմիտեն հորդորում է Բելգիայի դաշնային կառավարությանը՝ դատապարտել Ադրբեջանի ագրեսիան

Հուլիս 20,2020 13:17

Բրյուսել, 2020 թվականի հուլիսի 20 – Բելգիայի Հայերի Կոմիտեն ցավով է տեղեկացել հուլիսի 12-ին Ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի հյուսիսային սահմանում հարձակման մասին: Այս մեծ հարձակումը՝ չնայած համաճարակի ընթացքում ՄԱԿ-ի կողմից հայտարարված հրադադարի ռեժիմի պահպանման կոչին, աննախադեպ է այն առումով, որ այն նպատակադրված է թիրախավորել սահմանային բնակավայրերը, այդ թվում նաև մանկապարտեզները: Առնվազն 16 մարդ՝ ադրբեջանցիներ և հայեր զոհվել են այս շաբաթ տեղի ունեցած մարտերում:

Ինչպես նշում են ԶԼՄ-ների մեծ մասը, այս մարտը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին դրվագն է, որը տևում է գրեթե 30 տարի: Բելգիայի հայերի կոմիտեն հորդորում է դաշնային կառավարությանը, լրատվամիջոցներին, ինչպես նաև մեր համաքաղաքացիներին ավելի մեծ ուշադրություն դարձնել այս հակամարտությանը, իսկ ԵՄ անդամ պետություններին տարածաշրջանում ունենալ կառուցողական ներդրում խաղաղության և անվտանգության ոլորտում։

Բելգիական ԶԼՄ-ները սովորաբար յուրաքանչյուր բախման ժամանակ կրկնում են, որ «Բաքուն և Երևանը մեղադրում և սպառնում են միմյանց»։ Սակայն ամենևին մտահոգված չեն վերանայել իրադարձությունների դրդման հաջորդականությունը, որոնք հանգեցրել են իրավիճակի սրացմանը և ճիշտ գնահատել կողմերի պատասխանատվությունը։

Այսպիսի լրատվամիջոցները արտացոլում են Եվրամիության և Բելգիայի կառավարության կողմից ցուցաբերած անտարբերությունը հակամարտության նկատմամբ: Այս անգամ էլ Եվրամիությունը «հորդորեց», ինչպես յուրաքանչյուր մարտի վերսկսման ժանամակ «երկու կողմերին էլ վերջ տալ զինված դիմակայությանը և զերծ մնալ ցանկացած գործողություններից և ցանկացած լարվածության աղբյուր հանդիսացող դիսկուրսից »։

Մյուս կողմից թուրքական իշխանությունները չունեն նույնիսկ նվազագույն զսպվածություն: Նախագահ Էրդողանը, որին հետևեցին նրա նախարարները և թուրքական մամուլը, հայտարարեցին՝ «մենք կշարունակենք կանգնել Ադրբեջանի կողքին մեր բոլոր միջոցներով»: Պետք է հիշել, որ Թուրքիան տարածաշրջանային տերություն է և Եվրոպայում՝ ՆԱՏՕ-ի առաջին ամենամեծ ռազմական ուժը և շարունակում է բուռն ու ստվերոտ թշնամություն կիրառել 1915 թվականի ցեղասպանությունից վերապրածների սերունդների նկատմամբ:

Բելգիայի Թագավորությունը, ինչպես նաև Եվրոպան, սխալական կեցվածք են ընդունում՝ պահպանելով անտարբեր չեզոքություն։ Նմանատիպ պահվածքն իսկապես նոր էսկալացիայի հրավեր է, որը անխուսափելիորեն կհանգեցնի լայնածավալ բախումների:

Իրական գործողությունները հօգուտ խաղաղության և մարդու իրավունքների՝

Բելգիայից և Եվրոպայից պահանջում են լինել անաչառ, քաջատեղյակ և հարկ եղած դեպքում դատապարտել հրադադարի ռեժիմի խախտումները, ինչպես նաև պայմանավորվածությունների չարաշահումները։

Հիշեցնենք, որ նախորդ մարտում՝ 2016-ի ապրիլին ադրբեջանցի զինվորները խոշտանգել և դաժան մահապատժի են ենթարկել հայ գերիների, քաղաքացիական անձանց և զինվորների, իսկ մի քանիսին նույնիսկ գլխատել են: Այս վայրագությունները չեն դատապարտվել ԵՄ-ի կամ Բելգիայի կողմից: Այսպիսի նախադեպերը հիմք են հանդիսանում հետագայում նման վայրագությունների վերսկսելուն:

Վերջին օրերին Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը բարձրացրել է սպառնալի հայտարարություն՝ ռմբակոծել Հայաստանի մայրաքաղաքի մերձակայքում գտնվող ատոմակայանը, ինչն անարձագանք մնաց եվրոպական մայրաքաղաքներից։

Նիկոլա Տավիտյան,
Բելգիայի հայերի Կոմիտեի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031