ՀՀ քաղաքացիների անվտանգությունը վտանգված է Ադրբեջանի կողմից, գնդակոծվել են սահմանամերձ հայկական բնակավայրերը։ Այդ երկրի կառավարության անունից հնչել է ուղղակի սպառնալիք՝ Մեծամորի ատոմակայանի պայթեցմամբ ոչնչացնելու տարածաշրջանի ողջ բնակչությանը։ Սա, իրավամբ, միջազգային իրավունքի խախտում է, հանցագործություն մարդկության դեմ, ցեղասպանություն։
Հայաստանի Հանրապետությունն ունի պոզիտիվ պարտավորություն՝ ապահովել ՀՀ քաղաքացիների անվտանգությունը։ Հայաստանի կառավարությունը պարտավոր է ոչ միայն ոչնչացնել դիվերսանտներին, նրանց որջերը, այլ նաև իր քաղաքացու անվտանգությունն ապահովելու համար օրենքի ուժով իրականացնել պատժիչ գործողություններ՝ ձեռք բերելու համար նոր անվտանգության գոտիներ, զերծ պահելու համար խաղաղ բնակչությանը ցեղասպանվելուց։ Օրեր առաջ Տավուշի բնակավայրերում թիրախավորվել և գնդակոծվել են մեկ տասնյակի հասնող բնակավայրեր։ Զուգահեռ դրան Ադրբեջանի կառավարության անունից հայտարարվել է, որ այդ երկրի հրթիռներն ուղղվել են Մեծամորի ատոմակայանի վրա, որպեսզի բնաջնջեն տարածաշրջանի բնակավայրերը, որտեղ բնակվում են շուրջ մեկ միլիոն և ավել անզեն քաղաքացիներ։
Լեվ Գրուպ Փաստաբանական Գրասենյակի Գիտագործնական Կենտրոնը սկսում է իրավական գործառույթ՝ տալու իրավական գնահատական, ինչպես նաև միջազգային իրավունքի ուժով միջազգային ատյաններում պատասխանատվության կանչելու մարդկության հանդեպ հանցագործություն կատարած անձանց, օրենքի ուժով տվյալ պետությանը ճանաչելու հանցագործ, որի ուժով էլ արգելելու ունենալ այնպիսի զինատեսակ, որով կարող է իրականացնել հանցագործություն խաղաղ բնակչության դեմ:
Բոլոր շահագրգիռ անձիք իրենց առաջարկությունները, այդ թվում՝ մասնագիտական, կարող են ներկայացնել մեր ընկերության 📧[email protected] էլ.փոստի հասցեով կամ ուղարկելով 📩 «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակի ֆեյսբուքյան էջին։
Կարդացեք նաև
Մասնավորապես, անհրաժեշտ են ապացուցողական նշանակություն ունեցող փաստեր, լուսանկարներ, տեսահոլովակներ` խաղաղ բնակավայրերի գնդակոծման հետ կապված։ Առաջին փուլի աշխատանքները կատարվելու են բացառապես նշված հեռավար եղանակով:
«Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակը որդեգրել է հետևյալ իրավանորմը՝ կրոնիս, պատվիս, հայրենիքիս չկպնես։ ⚖️
Իրավունքի ուժով պարտադիր պայման է, որպեսզի ռազմական հաղթանակներին հաջորդեն քաղաքական և իրավական հաղթանակները։
Լևոն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն