«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն (ՔԻՊ), առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և մարդու իրավունքները պաշտպանելու նկատառումներով,
կոչ է անում ՀՀ Ազգային ժողովին, ԱԺ խմբակցություններին Արծվաշենի բռնազավթման (որոշ տվյալներով՝ փոխանակման) օրը՝ օգոստոսի 8-ը, ներառել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում։
Օրենսդրական այս նախաձեռնությունը կհանդիսանա պատշաճ հարգանքի տուրք Արծվաշենի բռնազավթման (որոշ տվյալներով՝ փոխանակման) ժամանակ զոհերի հիշատակին, կերևակի ժողովրդի և իշխանությունների՝ ինքնիշխանությունն և մարդու իրավունքները պաշտպանելու հաստատակամությունը, բարոյապես կզսպի ներկա և ապագա իշխանություններին հակապետական-հակաժողովրդական քայլեր կատարելուց՝ ՀՀ անբաժանելի տարածքներն օտարելուց-փոխանակելուց-հանձնելուց։
ՔԻՊ-ը հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս կազմող Արծվաշենը 1992-ին բռնազավթվել է (որոշ տվյալներով՝ փոխանակվել է)։ Արդյունքում՝ ներկայում խախտված են ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, մարդու և քաղաքացու՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները։
Կարդացեք նաև
Կարեն Հեքիմյան
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ