Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյումրու 8-րդ զինվորական թաղամասում 4-րդ հարկից ընկած երեխան մահացել է

Հուլիս 20,2020 12:20

Ինչպես տեղեկացրել ենք, 5 օր առաջ Գյումրու 8-րդ զինվորական թաղամասի բազմաբնակարան շենքերից մեկի 4-րդ հարկից 6 տարեկան տղա երեխա էր ընկել, որին ծայրահեղ ծանր վիճակում՝ գլխուղեղի ծանր վնասվածքով, գանգուղեղի բազմաթիվ կոտրվածքներով նախ տեղափոխել էին Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց», այնուհետ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամլո քարտուղար Գևորգ Դերձյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ երեխան մահացել է։

Նա մահացել է շաբաթ երեկոյան։ Գևորգ Դերձյանն ասաց, որ երեխան գիտակցության չի եկել, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել է ծայրահեղ ծանր վիճակում, կոմայի մեջ, նրան միացվել է արհեստական շնչառական սարք, հենց վերակենդանացման բաժանմունքում էլ մահացել է։

Ավելի վաղ Գևորգ Դերձյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր․ «Գյումրիում՝ 8-րդ զինվորական թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկից 6 տարեկան երեխա է ընկել ներքև:

Երեխան սկզբում տեղափոխվել է Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, այնուհետև ռեանիմոբիլով տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Ունի զուգակցված վնասվածքներ, գանգի թաղի կոտրվածք, ներուղեղային արյունահոսություն, կրծքավանդակի սալջարդ, ողերի կոմպրեսիոն կոտրվածքներ, որովայնի սալջարդ և այլ վնասվածքներ։

Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Կոմայի մեջ է, միացված է արհետական շնչառության սարք։ Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031