Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կիրակնօրյա աղոթքի ժամանակ հիշատակել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը՝ ասելով, որ աղոթում է բախումների հետևանքով զոհերի ընտանիքների համար: Այս մասին հաղորդում է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը:
«Անհանգստությամբ հետևում եմ վերջին օրերին Կովկասի տարածաշրջանում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված լարվածության աճին։ Աղոթում եմ բոլոր նրանց ընտանիքների համար, ովքեր իրենց կյանքն են կորցրել այդ միջադեպերի ընթացքում։ Հույս ունեմ, որ միջազգային հանրության միջնորդության, երկխոսության միջոցով և կողմերի բարի կամքի դրսևորմամբ՝ հնարավոր է հասնել տևական խաղաղության՝ հանուն ժողովուրդների բարօրության», – հայտարարել է Հռոմի պապը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ