Հուլիսի 19-ին, ժամը 18:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի թունելի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra B» (վարորդ՝ Վաչե Ս․, ծնված 1970 թ.) և «Mercedes» (վարորդ՝ Արագած Ս․, ծնված 1963 թ.) մակնիշների ավտոմեքենաները. վերջինս գլխիվայր շրջվել է։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդները և ուղևոր Լիանա Դ․-ն (ծնված 1982 թ.) հոսպիտալացվել են Կապանի ԲԿ, որտեղ Վաչե Ս․-ի և Լիանա Դ․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ Արագած Ս․-ինը՝ միջին ծանրության:
Կարդացեք նաև
Փրկարարները հոսանքազրկել են «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված։
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն