Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր արյունը կթափենք մեր հայրենիքի համար ու կպայքարենք». Լոս Անջելեսում հայերի բողոքի ցույցին փորձել են դիմակայել մի խումբ ագրեսիվ ադրբեջանցիներ

Հուլիս 20,2020 11:53

Երեկ «Արցախը Հայաստան է», «Արցախն ուժեղ է», «Ոչ թուրք-ադրբեջանական ագրեսիային» կարգախոսներով բողոքի ցույցեր էին կազմակերպվել Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի առջեւ՝ ընդդեմ Հայաստանի խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական ագրեսիայի եւ ռազմական գործողությունների:

Խաղաղ բողոքի ցույցից քիչ անց մի խումբ ադրբեջանցի ցուցարարներ ագրեսիվ ու վիրավորական արտահայտություններով փորձում էին կռիվ հրահրել ու դիմակայել հայ ակտիվիստներին:

Ոստիկանության ներկայացուցիչները հայ եւ ադրբեջանցի ցուցարարներին փորձում էր առանձնացնել ու նրանց միջեւ միջանցք թողնել՝ ընդհարումներից խուսափելու համար: Ադրբեջանցիների այս ագրեսիան տեղի էր ունենում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի հովանու ներքո: Նա բողոքի ցույցի ընթացքում տեսազանգեր էր անում, հեռախոսով խոսում, իսկ այդ ընթացքում ադրբեջանցի ցուցարարները ատելության խոսք էին տարածում, վիրավորական կարգախոսներ վանկարկում:

Վաշինգտոնում հայ ակտիվիստ Քրիստինե Անթանեսյանն ասաց. «Հայաստանը մենք ենք, մեր հայ ժողովուրդը, մեր հայ զինվորները երբեք չենք թողնի, որ մեր սրտերից հեռանան: Երբեք չենք մոռանա մեր հայրենիքը, ոչ էլ Արեւմտյան Հայաստանը եւ Արցախը: Մեր հողերն են, մեր ժողովուրդն են, կբազմանանք մեր ազգով մինչեւ վերջ: Մեր արյունը կթափենք մեր հայրենիքի համար եւ կպայքարենք՝ մինչեւ հասնենք մեր նպատակին, մեր երազանքին, որն է՝ ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանը»:

Հավաքի հիմնական ուղերձը հետեւյալն էր՝ «հայերը խաղաղություն են ուզում, Ադրբեջանը՝ պատերազմ, հայերը դատապարտում են խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանցիների թիրախավորումը, ինչը հանգեցրեց Տավուշի Այգեպար գյուղի մանկապարտեզի ռմբակոծմանն ու ժամանակավոր փակմանը, բժշկական պաշտպանիչ դիմակ արտադրող գործարանի ռմբակոծմանը ու անգամ Ադրբեջանը սպառնում է խոցելու Հայաստանի Մեծամորի ատոմակայանը»:

Պատրաստեց Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031