Մեկնարկել են Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 45+000 հատվածում՝ Արարատի մարզի Այգավան համայնքի մոտ գտնվող կամրջի նորոգման աշխատանքները։
Կամրջի նորոգումն իրականացվում է «Արարատ ճանշին» ՍՊ ընկերության կողմից։
Աշխատանքներն ընթանալու են 90 օր։ Աշխատանքների անվտանգ և բնականոն ընթացքն ապահովելու նպատակով կամուրջը միակողմանի փակ է։
Կամրջի հատվածում տեղադրված են անվտանգության նշաններ։
Կարդացեք նաև
Վարորդներին հորդորում ենք տվյալ ճանապարհահատվածում լինել զգոն և պահպանել անվտանգ երթևեկության կանոնները։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն