Լրահոս
Օրվա լրահոսը

Պանթուրքիստների կոչերն անարձագանք մնացին, Իրանի ազերիներին կենցաղային հոգսերն են հուզում

Հուլիս 19,2020 22:39

Ադրբեջանցիների համաշխարհային կառույցների նախորդ շաբաթվա կազմակերպած հակահայկական ցույցերը Իրանի մասով լրիվ ձախողեց. նրանք հաջողեցին միայն փոքրաթիվ հավաքներ կազմակերպել Վաշինգտոնում, Լոնդոնում և այլուր: Ցույցերը հրահրած պանթուրքիստական այս շարժումը ղեկավարվում է Անկարայից և Բաքվից, ունի շեշտված հակահայկական, հակառուսական և հակաիրանական ուղղություն. կենտրոնը գտնվում է ԱՄՆ-ում, սերտ կապեր ունի «Ադրբեջանի սփյուռքի հարցերով պետական կոմիտեի» հետ:

Պանթուրքիստական զանգվածային լրատվական միջոցներն ու սոցիալական ցանցերն օրեր շարունակ Իրանի տասնյակ միլիոնավոր  թուրքախոս քաղաքացիներին՝ «Հարավային Ադրբեջանի» բնակիչներին, հրավիրում էին, որպեսզի հինգշաբթի՝ հուլիսի 16-ին, «Հյուսիսային Ադրբեջան»-ին զորակցելու համար Հայաստանի դեսպանության և Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսության շենքերի մոտ, նաև ազերիաբնակ Արևմտյան և Արևելյան Ատրպատական,  Արդաբիլ և  Զանջան նահանգներում ցույցերի դուրս գալ: Այս ցույցը հաջողություն չունեցավ և հենց ծայրահեղական ադրբեջանցիներին պատկանող ԶԼՄ-ների  հրապարակած ռեպորտաժների ու լուսանկարների վկայությամբ մատների վրա հաշվող անձինք արձագանքեցին այդ հրավերին: Այս խմբացության պատկանող araznews լրատվական հարթակը հիշեցման կարգով և ճարահատյալ կերպով հրապարակեց Թեհրանի 1993 թվականի հակահայ մասամբ մարդաշատ ցույցի լուսանկարը:

Նույն կայքը և նրանց մյուս լրատվամիջոցներն ամեն կերպ փորձեցին հայ-ադրբեջանական վերջին օրերի զինված բախումը լավապես օգտագործել իրենց քաղաքական նպատակների համար. հրապարակեցին ադրբեջանցի զոհերի լուսանկարները, Բաքվի հակահայկական հավաքից կադրեր դրեցին, Իրանի Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը համարեցին մեղմ, Իրանի ռադիո-հեռուստատեսությանը մեղադրեցին Ղարաբաղը հայաբնակ անվանելու համար, Բաքվում Իրանի նորանշանակ դեսպանին համարեցին հայամետ ու ֆաշիստ, քննադատեցին Իրան-Հայաստան առևտուրը, իրանաբնակ հայերի արտոնություններից խոսեցին, իրանահայերի 24 ապրիլյան բազմահազարանոց ցույցը մեջբերեցին և այսպես շարունակ:

Ծայրահեղ ադրբեջանցիները վերջում իրենց ձախողումը փորձեցին բարդել Իրանի ոստիկանական ուժերի վրա և Թավրիզ, Զանջան, Ուրմիա ու Արդաբիլ քաղաքներից հրապարակեցին լուսանկարներ, որտեղ երևում են ոստիկանական ուժերի կուտակումներ: Փորձագետների վկայությամբ Իրանն ապրում է  տնտեսական, քաղաքական և ռազմական շատ բարդ գործընթացներ, վրա է հասել նաև թագավարակի երկրորդ ալիքը և ոստիկանական ուժերի կուտակումներ կան բոլոր քաղաքներում. ավելացնեմ նաև, որ COVID-19-ի տարածման տեսակետից Իրանի հյուսիսային նահանգները, այդ շարքում նաև Ատրպատականը համարվում են կարմիր գոտի: Ազերի ծայրահեղականների ձախողված ցույցի օրը սոցիալական պահանջներով մեծ բողոք տեղի ունեցավ Իրանի հարավային Բեհբահան քաղաքում և ոստիկանները ցույցը ցրելու ոչ մի փորձ չկատարեցին:

Իրանի տասնյակ միլիոն թուրքախոս քաղաքացիները, ինչպես երկրի պարսիկները, քուրդերն, արաբներն ու բալուչներն, նաև ոչ մուսուլմաններն  ապրում են իրանական հայրենիքի հոգսերով, իրենց սահմանադրական իրավունքներից օգտվելով սոցիալական, քաղաքական կամ կենցաղային հարցերով ցույցեր ու բողոքի երթեր են կազմակերպում. հաճախ նաև դաժանորեն ճնշվում կամ հալածվում են, բայց իրենց երկրի հողային ամբողջականության պահպանման և ինքնիշխանության հարցով երբեք փոքրաթիվ ծայրահեղականների և օտարների կառքին լծվածների սադրանքներին չեն տրվում:

 

Տիգրան ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031