Aravot.am-ի տեղեկություններով, քիչ առաջ դժբախտ պատահար է տեղի ունեցել Աշոցք-Գյումրի ավտոճանապարհին․ անչափահաս երեխա է մահացել։
Մեր այս տեղեկությունը հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ Նա ասաց, որ «Լադա» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել է։ Մեքենայի մեջ եղել են երեք երեխաներ, որոնցից մեկը՝ 9 տարեկան տղան մահացել է, մյուս երկուսին տեղափոխել են «Գյումրու Մոր ու մանկական ավստրիական» հիվանդանոց։ Մեքենայի վարորդն ու ուղևորուհին տեղափոխվել են Աշոցքի բժշկական կենտրոն։
Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրեն Ժորժիկ Սերոբյանն ասաց, որ երեխաները դեռ հետազոտման փուլում են։
Դեպքի հանգամանքները պարզվում են, ամենայն հավանականությամբ մեքենայի մեջ եղել են ընտանիքի անդամներ։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ