Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայում տեղի ունեցող «Ծիրանե հեղափոխությունը» շարունակվում է. Նաիրա Բաղդասարյան

Հուլիս 19,2020 18:26

Լրագրող Նաիրա Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Մոսկվայում տեղի ունեցող «Ծիրանյա հեղափոխությունը» շարունակվում է: Այսօր Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու բակում հերթի տակ տոննաներով ծիրան են բաժանում, երգում, պարում, քեֆ անում:
Ասում են, մեր ազգը դարերի մեջ բեկոր-բեկոր է եղել, բայց պահպանվել է լեզվի ու հավատքի շնորհիվ: Ես երեկ հասկացա, որ նաև՝ ազգային ինքնագիտակցության շնորհիվ, ազգային թասիբի շնորհիվ:

Մոսկվայում երկու միլիոնից ավելի հայ է ապրում: Ֆուդ Սիթին, Բուխտան քաղաքի տարբեր մասերում են գտնվում՝ տասնյակ կիլոմետրերի հեռավորության վրա: Պատկերացնելու համար ասեմ, որ ես երեկ ժամ ու կեսում եմ հասել Ֆուդ Սիթի, իսկ հարակից մետրոյի կայարանն էլ ահագին հեռու է գտնվում շուկայից: Երեկվա հայերը մի մարդու պես այ էդքան ճամփա էին կտրել ու հասել ծիրան առնելու: Ու դեռ մի բան է, որ ջահելներն էին մեքենաներով եկել, եկել էին նաև շատ տարեց մարդիկ՝ քաղաքային տրանսպորտով:

Երեկ երբ ինձ շրջապատել էին անվտանգության աշխատակիցներն ու սպասում էին մեքենայի՝ «նաչալնիկի» մոտ գնալու համար, նրանց խմբին մոտեցավ մի շատ տարեց, կոկիկ հագնված պապի՝ կտորե վանդակավոր տոպրակը ձեռքին: Հարցրեց, թե որտեղ են վաճառում հայկական ծիրանը, անվտանգության աշխատակիցները նրան ուղղորդեցին բոլորովին այլ ուղղությամբ, այն դեպքում, երբ մենք կանգնած էինք հենց այն տաղավարի դիմաց, որտեղ ներսում վաճառվում էր ծիրանը: Հարցնում եմ՝ ինչո՞ւ խաբեցիք պապիկին, ասում են՝ քեզ թվաց: Սիրտս պայթում է ու բարձր, հայերեն գոռում եմ՝ պապի: Չի լսում, մանր-արագ քայլերով գնում է: Պոկվում եմ պապիկի հետևից ու հետ եմ դարձնում, ասում եմ՝ ճիշտ եք եկել, ներս մտեք, ձեզ խաբեցին: Պարզվեց՝ քաղաքի լրիվ այլ ծայրից էր եկել-հասել՝ մի քանի կիլոգրամ ծիրան առնելու համար:

Մոսկվայում ցանկացած ռայոնում կա շուկա և համարյա բոլոր շուկաների մեջ կան հայկական կրպակներ, որտեղ հայկական ապրանք են վաճառում, այդ թվում՝ ծիրան: Պապիկենց հասցեում էլ (ծանոթ եմ տեղանքին, գիտեմ) երկու քայլի վրա շուկա ու հայկական կրպակ կա, որտեղ ծիրան են վաճառում, ընդ որում՝ ավելի էժան:
Ափսոս, թույլ չտվեցին նկարեմ պապիկին:

https://www.facebook.com/naira.baghdasaryan/posts/4063245567051209

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031