Լրահոս
Օրվա լրահոսը

Ավշային անխափան հոսքը՝ առողջ իմունիտետի գրավական

Հուլիս 19,2020 23:00

Ավշային համակարգն օրգանիզմում կարևորագույն գործառույթներ է իրականացնում։ Այն պաշտպանում է օրգանիզմը հակածիններից, ախտածին միկրոօրգանիզմներից և վնասակար նյութերից, տեղափոխում է հորմոնները, կարգավորում ջրաաղային և ճարպային փոխանակությունը և այլն։ Եթե ավշային համակարգի հետ ինչ-որ բան այն չէ, ապա առաջանում են բնորոշ ախտանշաններ, օրինակ ավշային հանգույցները մեծանում են։

Ինչպես խուսափել օրգանիզմում ավշի շրջանառության դժվարացումից

Ավշային համակարգը կարևորագույն նշանակություն ունի նյութափոխանակության և հյուվածքների ու բջիջների մաքրման գործում։ Ավշային համակարգի հիմնական գործառույթներից մեկը օրգանիզմի մաքրումը՝ դետոքսիկացիան է․ համապատասխանաբար եթե խաթարվի ավշային համակարգի աշխատանքը, ապա օրգանիզմի մաքրումն ու նյութափոխանակության արգասիքների դուրսբերումն օրգանիզմից կդժվարանա։

Ինչպե՞ս են դրսևորվում օրգանիզմում ավշային համակարգի հետ կապված խնդիրները․

  • Այտուցներ․ դեմքի, ոտքերի այտուցվածություն, գուլպաների հետքեր սրունքներին
  • Օրվա ընթացքում անընդհատ հոգնածության զգացում
  • Մաշկի վիճակը՝ մեծ թվով պզուկների դեմքի մաշկին ու մարմնի այլ հատվածներում
  • Ավշային հանգույցների մեծացում աճուկների, անութների (թևատակ), ականջների ետևում և հանգույցների տեղակայման այլ հատվածներում։

Ինչպե՞ս խուսափել ավշականգից

Ավշային համակարգը սրտանոթային համակարգի բաղկացուցիչ մասն է և տեղակայված է զուգահեռաբար։ Արյան շրջանառությունն օրգանիզմում տեղի է ունենում սրտի կծկումների շնորհիվ։ Իսկ ավշային անոթներում գտնվող անգույն հեղուկը՝ ավիշը, շրջանառվում է մկանային կծկումների օգնությամբ։

Ավշի մաքրումն իրականացվում է ավշային հանգույցներում, որոնք տեղակայված են անութներում, աճուկներում, ծնոտի տակ, ծնկների տակ և այլուր։ Երբ թունավորումը հասնում է իր գագաթնակետին, ավշի շրջանառությունը ծայրաստիճան դանդաղում է և սկսվում է ինքնաթունավորման գործընթացը։

Երբ մարդն առողջ ապրելակերպ է վարում (սնվում է ճիշտ, զբաղվում է սպորտով ու բավականաչափ հեղուկ է ըմպում), դա տեղի չի ունենում։ Երբ կանոնավոր զբաղվում է մարմնամարզությամբ, մկաններն աշխատում են․ հենց մկանների աշխատանքն էլ օգնում է, որ ավշային հոսքն օրգանիզմում լինի հեշտ ու հանգիստ։

Այս իմաստով շատ աննպաստ է մշտական նստակյաց դիրքը, որը ճնշում է առաջացնում աճուկների շրջանում տեղակայված ավշային հանգույցների վրա, ինչն էլ կարող է զարգացնել կանգային երևույթներ ՝ հետագայում հարուցելով առողջական խնդիրներ։

Ավշի խտացմանն ու հոսքի դժվարացմանը նպաստում է անառողջ սնունդը․ այս դեպքում օրգանիզմը սկսում է թունավոր նյութերից «ազատվել» մաշկի, քրտնագեղձերի միջոցով, ինչն էլ դրսևորվում է պզուկների, մաշկային խնդիրների, ավելորդ քաշի ու առատ քրտնարտադրության տեսքով։ Ընդ որում ավելորդ քաշն այս դեպքում կապված է ոչ թե ճարպի, այլ օրգանիզմում ավելորդ հեղուկի կուտակման հետ, որն անհրաժեշտ է թունավոր նյութերի լուծման համար։ Շատերն են նկատել, որ երբ սկսում են կանոնավոր կերպով սպորտով զբաղվել կամ օրգանիզմի մաքրման պրոցեդուրաներ են իրականացում, ապա ավելի հաճախ են միզում․ այդպիսով օրգանիզմն ազատվում է ավելորդ հեղուկից։ Երբ օրգանիզմն ազատվում է շլակներից, ավելորդ հեղուկի անհրաժեշտությունն էլ վերանում է։

Ավշային շրջանառության դժվարացման մասին կարող է վկայել քրտինքի ուժեղ հոտը․ այդպիսով օրգանիզմն ազդակ է հղում, որ ավշային համակարգը ծանրաբեռնված է, ինչպես նաև դժվարությամբ են աշխատում դետոքսիկացիոն այլ համակարգերը՝ երիկամները, աղեստամոքսային համակարգը, թոքերը։

Ավշային համակարգը սերտորեն փոխկապակցված է իմունային համակարգի հետ․ լիմֆոցիտները՝ իմունային համակարգի կարևորագույն բջիջները գտնվում են ավշի կազմում։ Դրանք վնասազերծում են օրգանիզմ թափանցած օտար գենետիկական տեղեկատվություն ունեցող մանրէներ, մակաբույծներ, բջիջներ, հյուսվածքներ և օրգաններ։ Բերանի խոռոչում գտնվող ավշային հյուսվածքը բակտերիաներից ու վիրուսներից պաշտպանող առաջին պատնեշն է։

Այս երկու հեղուկներն էլ առաջանում են միջբջջային հեղուկից, ուստի դետոքսիկացիան կարող է տեղի ունենալ բջջային մակարդակում, իսկ ավշի խախտումները կարող են բացասաբար անդրադառնալ արյան վրա։

Ավիշը հարում է ոչ միայն օրգաններին, այլև հոդերին։ Օրինակ եթե ավշի հոսքը խանգարվում է ծնկներում, ապա այդտեղ կարող են բորբոքային գործընթացներ զարգանալ։

Արյունատար և ավշային համակարգը տեղակայված են հյուսվածքների ներսում։ Եթի ավիշը դժվարությամբ է հոսում, հեղուկի կանգ է առաջանում․ ավշային անոթը սկսում է ճնշել արյունատար անոթին՝ վատացնելով արյան հոսքը, ինչն էլ երակների վարիկոզի առաջացման վտանգ է պարունակում։

Իհարկե, ավշային համակարգի գործունեությունն անմիջական ազդեցություն ունի նաև լյարդի, երիկամների և օրգանիզմը մաքրող այլ համակարգերի վրա, ուստի սեփական առողջության մասին հոգալիս պարբերաբար արժե հիշել անգույն, երբեմն աննկատ հեղուկի՝ ավշի մասին, որի անխափան հոսքը կարող է պաշտպանել մեզ անգամ այն վիրուսներից ու ախտածիններից, որոնց դեմ պայքարի դեղամիջոցը գիտնականները դեռ չեն գտել։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է․ ավշային համակարգի խնդիրներ հայտնվելուն պես խորհուրդ է տրվում դիմել բժիշկ-մասնագետի և չզբաղվել ինքնաբուժմամբ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

ԱՂԲՅՈՒՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031