Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ի՞նչն է խանգարում Կասյանի «Գյուղատնտեսական շուկայի» վերաբացմանը (տեսանյութ)

Հուլիս 19,2020 15:47

2011 թվականից ի վեր՝ Կոմիտաս փողոցի սկզբնամասում, Կասյան փողոցի վերջում մայիս-դեկտեմբեր ամիսներին, շաբաթ-կիրակի օրերին բացվում էր «Մերգելյանի շուկա» անունով հայտնի գյուղատնտեսական շուկան, որտեղ իրենց արտադրանքն էին իրացնում Հայաստանի տարբեր մարզերից ժամանած ֆերմերներն ու գյուղացիները: Այդ շուկան մշտապես լիքն էր, քանի որ երեւանցիները նախընտրում էին հենց գյուղացուց գնել իր արտադրանքը՝ անհամեմատ ավելի թարմ, որակյալ եւ մատչելի, քան վերավաճառողների մոտ է: Ավելին, երեւանցիները սիրում էին այդ շուկան, քանի որ այն քաղաքային մշակույթի մի մաս էր, այնպես, ինչպես Եվրոպայի եւ Ամերիկայի շատ քաղաքներում է՝ տոնավաճառի տեսքով մի հարթակ, որտեղ գյուղի աշխատավորն ու քաղաքաբնակը փոխանակվում էին ոչ միայն առեւտրային գործարքներով՝ մթերք-փող, այլեւ՝ աշխարհայացքի, մտածելակերպի, հոգեբանության յուրահատկություններով: Ես ինքս այդ շուկայի մշտական հաճախորդներից եմ, եւ սիրում էի լսել գյուղացիների սրամտությունները, պատմությունները, իրենց ապրանքի գովերգումը: Ողջ ամառ այստեղ որակյալ եւ թարմ գյուղմթերք է վաճառվում, իսկ ձմռան նախամուտին նաեւ Ամանորյա սեղանների ամբողջ տեսականին՝ ձկնամթերքից սկսած լավագույն չրեղենով վերջացրած:

Այս տարածքը հատկացվել էր քաղաքապետարանի կողմից եւ տարիներ շարունակ հսկվում էր քաղաքապետարանի կողմից: Վերջին երկու տարիներին, ինչպես 2018-ին, այնպես էլ 2019-ին շուկան ահագին ուշացումով եւ խոչընդոտներ հաղթահարելու գնով բացվեց, այս տարի արդեն հուլիսի վերջն է, շուկան դեռ չէր գործում: Քաղաքապետարանը որոշել է չթողնել շուկայի վերաբացումը:

Այսօր գյուղացիները որոշել էին ինքնակազմակերպվել՝ մթերքներով գալ եւ փորձել տեղում վաճառք իրականացնել, սակայն Արաբկիրի վարչական շրջանի աշխատակազմից եկած պարոնայք եւ ոստիկանական ուժերը չթողեցին նրանց իրացնել իրենց արտադրանքը:

Պատճառաբանությունը հետեւյալն էր՝ տարածքի ժողովուրդը բողոքում է, թե գյուղացիները կեղտոտում են տարածքը, ինչպես նաեւ այն, որ Արաբկիրում գյուղատնտեսական մթերքների վաճառքով զբաղվող տնտեսվարողները բողոքում են, թե ուրբաթից-կիրակի օրերը առեւտուր չեն կարողանում անել: Ըստ Արաբկիր վարչական շրջանի աշխատակցի, որը ներկայացավ Հակոբ անունով, բողոքները սկսվել են 2018 թվականից:

https://www.youtube.com/watch?v=hdwOcsGvIJA

Մենք զրուցեցինք նաեւ տարածքի բնակիչների հետ, բողոքողներ մեզ չհանդիպեցին:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031