Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական համագումարը ողջունում է Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարության նամակը, որով դատապարտում են Ադրբեջանի բռնությունները Հայաստանի դեմ

Հուլիս 19,2020 12:33

Ս.թ. հուլիսի 15-ին Պետական և Պաշտպանության քարտուղարներին ուղղված մի նամակում Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարներ՝ Ֆրենկ Փալոն կրտսերը (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Գաս Բիլիրաքիսը (Հանրապետական, Ֆլորիդա), Ջեկի Սփիրը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) և Ադամ Շիֆը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), մտահոգություններ բարձրաձայնեցին Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ իր միջազգայնորեն ճանաչված սահմանի երկայնքով` թե՛ քաղաքացիական և թե՛ ռազմական տարածքների վրա հարձակումների դեմ, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

Բացի այդ, նամակում կոչ արվեց հաստատակամ գործողություններ ձեռնարկել, որպեսզի «Ադրբեջանն ընդունի միջազգային մշտադիտարկումը և իրականացնի 2015թ.-ի Ռոյս-Էնգել առաջարկություների սկզբունքները», որն իր մեջ ներառում էր հրազենային տեղորոշիչների տեղակայում, ԵԱՀԿ-ի հետ փոխկապակցված դիտորդների ավելացում և դիպուկահարների, ծանր սպառազինությունների և նոր տիպի զինատեսակների հեռացում Արցախի հետ շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:

Նամակում ընդգծվեցին նաև օրենսդիրների մտահոգությունները կապված «վերջին 2 տարիների ընթացքում Միացյալ Նահանգների կողմից Գործընկերային կարողությունների ամրապնդման ծրագրի 333 Բանաձևի միջոցով Ադրբեջանին ուղարկված անվտանգության աջակցության 100 միլիոն դոլարի» հետ և «վախ, որ Ադրբեջանի կողմից գումարը կօգտագործվի Հայաստանի դեմ»: «Միացյալ Նահանգները որևէ պատճառով չպետք է օգնի և խրախուսի Ադրբեջանի պես անխոհեմ, բռնակալ պետության, հատկապես ոչ այն ժամանակ, երբ այն սպառնում է Հայաստանի պես ժողովրդավարական գործընկերոջը»,– հայտարարեցին օրենսդիրները:

Հաշվի առնելով Ադրբեջանի մահացու հարձակումները, ներառյալ սպառնալիքները` թիրախավորել Հայաստանի Մեծամորի ատոմային էլեկտրակայանը և Միացյալ Նահանգների կողմից տրամադրված ռազմական օժանդակության անհամաչափ մակարդակը, Համագումարը Ներկայացուցիչների պալատի Կանոնների հանձնաժողովի առջև ներկայացրել է հիմնական փոփոխությունների առաջնահերթություն՝ ներառյալ Կոնգրեսական Ջեկի Սփիրի փոփոխությունը 2021թ.-ի Ֆինանսական տարվա Ազգային պաշտպանության թույլտվության ակտում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև ֆինանսավորման հավասարության վաղեմի քաղաքականությունը վերականգնելու համար: Իր փոփոխությունը, որը վայելում է նաև Կոնգրեսականներ Ֆրենկ Փալոն կրտսերի (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Բրեդ Շերմանի (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) և Ադամ Շիֆի (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) աջակցությունը, կպահանջի հավասարություն Հայաստանի և Ադրբեջանի միջև` Գործընկերային կարողությունների ամրապնդման ծրագրի 333 Բանաձևի շրջանակներում տրամադրված ֆինանսավորման հետ կապված:

Ներկայացուցիչների պալատի Կանոնների հանձնաժողովի նիստը նախատեսված է ուրբաթ օրը, հուլիսի 17-ին՝ քննարկելու Ազգային պաշտպանության թույլտվության ակտի փոփոխությունները, որոնցում ներկայացվել են նաև Հայկական համագումարի կողմից սատարում վայելող Կոնգրեսականներ Շերմանի և Փալոնի կողմից առաջարկված փոփոխությունները:

«Մենք ողջունում ենք Կոնգրեսական Սփիրին, Կոնգրեսականներ Փալոնի և Շերմանին հետ միաիսն՝ ժամանակին փոփոխություններ անելու համար»,– հայտարարեց գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Միասին, այս անդամները, իրենց փոփոխությունների միջոցով մի ուժեղ ուղերձ են հղում, որ Հայաստանի և Արցախի և նրանց քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները դատապարտելի են և անպատասխան չեն մնա»:

Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:

 

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031