Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզում հուլիսի 18-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք․ Շիրակի մարզպետարան

Հուլիս 19,2020 12:00

Հուլիսի 19-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 65 հիվանդ է բուժվում, նրանցից 64-ը Շիրակի մարզի բնակիչ է։

Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 6457 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 18-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 5103 նմուշառման հետազոտություն, հուլիսի 18-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք։

Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1005 քաղաքացի, նրանցից 316-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 398 բնակիչ։
47 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 31 դեպք։

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

https://www.facebook.com/SHIRAKREGIONALADMINISTRATIONRA/posts/2647467388845796

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031