Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարետատուն է ներկայացրել գրադարանների և թանգարանների վերաբացման մոդելային լուծումներ

Հուլիս 19,2020 10:45

COVID-19 համաճարակով պայմանավորված իրավիճակը ստիպել է վերանայել գործունեության ավանդական ձևերը՝ կյանքի բազմաթիվ բնագավառներում:

Բոլոր երկրներում սկսվել է օգտագործվել ներկա պայմանները լավագույնս բնութագրող նոր նորմալ եզրույթը, որը չի թողնում այլ տարբերակ, քան առօրյա աշխատանքում կիրառել նոր գործիքակազմ և նոր աշխատանքային մշակույթ:
Նոր պայմաններում հանրության առաջ վերաբացվելու պատրաստակամությունն ու պատասխանատվությունը գիտակցում են մշակութային բոլոր հաստատությունները:

Այս համատեքստում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը՝ ենթակայությամբ գործող գրադարանների, թանգարանների ղեկավարների, մասնագիտական շրջանակների և գործընկեր կառույցների հետ քննարկել են մի շարք հարցեր՝ առաջիկա քայլերի և գործունեության նոր քաղաքականության վերաբերյալ:

Հաշվի առնելով հանրային կյանքում մշակութային կյանքի երկարաժամկետ դադարի սոցիալ-հոգեբանական և տնտեսական հետևանքները՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարետատուն է ներկայացրել գրադարանների և թանգարանների վերաբացման մոդելային լուծումներ ՝ մշակութային հաստատությունները դիտարկելով որպես սթրեսի հաղթահարման և հանրային առողջության կաննոնների պահպանման օրինակելի տարածք:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

https://www.facebook.com/MoESCS.Armenia/posts/2941966806030594

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031